
Մենք կպատասխանենք Ադրբեջանին. Մոհսեն Փակ Ային

Ադրբեջանական APA լրատվական գործակալության փոխանցմամբ՝ Ադրբեջանում Իրանի դեսպան Մոհսեն Փակ Այինը լրագրողների հետ զրույցում մեկնաբանել է Ադրբեջանի կողմից Իրանին բողոքի նոտա հղելը.
«Ամենամոտ ժամանակներս վերլուծության կենթարկվի իրավիճակը, ինչից հետո Թավրիզում Ադրբեջանի գլխավոր հյուպատոսությունը կստանա պատասխանը: Ես պաշտոնական տեղեկատվություն չունեմ Իրանում Ադրբեջանի քաղաքացու ձերբակալման մասին:
Ես տեղյակ եմ, որ Թավրիզում Ադրբեջանի գլխավոր հյուպատոսությունը նոտա է հղել Իրանի ԱԳՆ-ին: Ես տեղյակ եմ, որ ադրբեջանական կողմը ցանկանում է տեղեկատվություն ստանալ Իրանում ձերբակալված իր քաղաքացու մասին: Նոտայի պատասխանը կտրվի իրավիճակի հետազոտումից հետո»: