Բաժիններ՝

«Ալ Քաիդան» իր իշխանության ամրապնդման համար Հալեպում ստեղծել է շարիաթական դատարան

Ռուսական ИТАР-ТАСС լրատվական գործակալության փոխանցմամբ՝ «Ալ Քաիդա» միջագային ահաբեկչական ցանցը ստեղծել է շարիաթական դատարան՝ Սիրիայում սեփական իշխանությունն ամրապնդելու համար: Այս մասին այսօր հայտնել են բրիտանական ԶԼՄ-ները:

Վերջիններիս հաղորդմամբ՝ շարիաթական դատարանը վերածվել է Սիրիայի հյուսիսի խոշորագույն քաղաք Հալեպում իշխանության գլխավոր մարմնի: Դրա ազդեցությունը տարածվում է նաև ընդդիմության ենթակայության տակ գտնվող, հարևան Իդլիբի նահանգի վրա:

Դատական խորհուրդը բաղկացած է իսլամիստական չորս զինված խմբավորումների ներկայացուցիչներից: Ընդ որում, դատարանի նախագահը, ով ունի վճռորոշ ձայնի իրավունք, ներկայացնում է «Ջեբհաթ ան-Նուսրա» («Հաղթանակի ճակատ») կազմակերպությունը:

Վերջինս Իրաքում գործող «Ալ Քաիդայի» մասնաճյուղի հետ միասին ներկայացնում է մեկ ամբողջություն: ԶԼՄ-ների պնդմամբ՝ այդ խմբավորումն իր մարտական հզորությամբ ու քաղաքական ազդեցությամբ գերազանցում է Արևմուտքի աջակցությունը վայելող, այսպես կոչված Սիրիական ազատ բանակին:

Հալեպի գրավված շրջանների բնակիչները հարկադրված են լինում դիմել շարիաթական դատարան՝ առաջացած կոնֆլիկտային իրավիճակների լուծման համար: Ընդդիմության աշխարհիկ թևը քաղաքում ստեղծել է սեփական դատարանը՝ Միացյալ իրավաբանական խորհուրդը:

Սակայն այն չունի ազդեցություն, քանի որ չունի «ուժային ռեսուրդ»՝ ապահովելու համար իր որոշման ի կատար ածվելը: Իսլամիստների ազդեցության մեկ այլ գործիք է հանդիսանում Հալեպում ընդդիմության գրաված շրջանների կոմունալ ծառայությունների նկատմամբ վերահսկողություն հաստատելը:

Բրիտանական ԶԼՄ-ները հայտնել են, որ «Ալ Քաիդայի» ներկայացուցիչներն իրենց ձեռքն են վերցրել այդ թաղամասերի ապահովումը սննդամթերքով, էլեկտրաէներգիայի և ջրամատակարարման համակարգերն աշխատանքային վիճակում պահպանելը:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս