Բաժիններ՝

Թուրքիան ապրիլին մեծացրել է իրանական նավթի ներկրման ծավալը

Իրանական Press TV հեռուստաալիքի փոխանցմամբ՝ ապրիլին Թուրքիան մեծացրել է իրանական նավթի ներկրման ծավալը: Նախորդ ամիս Թուրքիան միջին հաշվով Իրանից ներկրել է օրական մինչև 140.000 բարել նավթ՝ հասնելով ութամսյա առավելագույնին:

2012 թվականի սեպտեմբերի կեսերից մինչև 2013 թվականի փետրվարն ընկած ժամանակահատվածում Թուրքիան միջին հաշվով Իրանից գնել է օրական 100.000 բարել նավթ: Այս տարվա մարտին այդ ցուցանիշը հասցվել է մինչև 114.000 բարելի՝ չնայած Իրանի էներգետիկ ոլորտի հանդեպ ԱՄՆ-ի սահմանած պատժամիջոցներին:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Մայիս 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Ապրիլ   Հունիս »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031