Բաժիններ՝

Սփիլբերգը ֆիլմ կնկարահանի ԱՄՆ-ի պատմության մեջ լավագույն դիպուկահարի մասին

The Hollywood Reporter-ի փոխանցմամբ՝ Սթիվեն Սփիլբերգի հաջորդ ֆիլմը լինելու է «Ամերիկացի դիպուկահարը»՝ նվիրված Քրիս Կայլին, ով ռեկորդակիր է ամերիկացի դիպուկահարների շրջանում:

Կայլի գիրքը 18 շաբաթ գտնվել է ամերիկյան The New York Times թերթի՝ ամենաշատ վաճառվող գրքերի ցուցակում, որոնցից 13-ում՝ առաջին տեղում: Կայլը բանակում ծառայել է 1999-2009 թվականներին: Դիպուկահարն Իրաքում սպանել է 255 մարդու, որոնցից միայն 160-ն է հաստատվել Պենտագոնի կողմից:

Կայլը սպանվել է այս տարվա փետրվարի սկզբին՝ անհավասարակշիռ վետերան Էդդի Ռուտի կողմից, որի հետ դիպուկահարը մեկնել էր հրաձգարան: Սփիլբերգի ֆիլմում Կայլի դերը խաղալու է Բրեդլի Կուպերը: Ֆիլմի նկարահանումները պետք է մեկնարկեն 2014 թվականի առաջին եռամսյակին:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս