Ադրբեջանցի գնդապետն ինքնասպանությո՞ւն է գործել
Ադրբեջանական APA լրատվական գործակալության փոխանցմամբ՝ այսօր Բաքվի փողոցներից մեկում հայտնաբերվել է ադրբեջանցի սպայի դիակը: Պաշտպանության նախարարության գնդապետ Մեհման Մուսաևի անհետացման մասին նրա ընտանիքի անդամները ոստիկանությանը հայտնել են այսօր առավոտյան:
Դրանից հետո ձևավորվել է օպերատիվ խումբ, որն էլ սկսել էր իրականացնել որոնողական աշխատանքներ: Արդյունքում, գնդապետին՝ ձեռքերի երակները կտրված վիճակում, հայտնաբերել են «Շաֆա» մարզադաշտի մոտ:
Անմիջապես դեպքի վայր են ժամանել ոստիկանության ու դատախազության աշխատակիցները: Գնդապետի դիակն ուղարկվել է փորձաքննության: Նախնական տվյալներով՝ նա ինքնասպանություն է գործել: Չի բացառվում նաև նրան սպանելու տարբերակը:
Հարուցվել է քրեական գործ, տարվում է հետաքննություն: