Անկարայում ԱՄՆ դեսպանը հավատում է Թուրքիայի ապագային

Թուրքական Today’s Zaman թերթի փոխանցմամբ՝ Թուրքիայում ԱՄՆ դեսպան Ֆրենսիս Ռիկիարդոնեն Իզմիրում լրագրողների հետ զրույցում, պատասխանելով «Քրդական հարցի» լուծման վերաբերյալ հարցին, հայտարարել է, որ լավատեսորեն է նայում Թուրքիայի ապագային:

Նա ընդգծել է, որ ներկայումս Թուրքիայում իրականացվում է բարդ գործընթաց՝ ահաբեկչության վաղեմի խնդրի լուծման նպատակով և միևնույն ժամանակ հրաժարվել է մեկնաբանել թուրքական ներքին հարցերը՝կապված կարգավորման գործընթացի հետ.

«Մենք խորապես լավատեսորեն ենք տրամադրված Թուրքիայի, նրա ապագայի, մշակույթի ու ժողովրդավարության նկատմամբ և մենք աջակցում ենք Թուրքիային: Թուրքիան ունի աշխարհագրական կարևոր դիրք: Թուրքիան իր ժողովրդի ու ժողովրդավարության հետ շատ ոգեշնչող երկիր է»:

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Մայիս 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Ապրիլ   Հունիս »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031