Թուրքիայում սիրիացի փախստականների քանակը հասել է 400.000-ի

Թուրքական Haberler.com լրատվական կայքի փոխանցմամբ՝ Թուրքիայում սիրիացի փախստականների քանակը հասել է 400.000-ի: Աթալայը Թուրքիայում բնակվող սիրիացի փախստականներին անվանել է «եղբայրներ», իսկ Սիրիայում բնակվողներին՝ «դժբախտներ»:

Աթալայն իր այս հայտարարությունն արել է Թուրք-արաբական սոցիալական գիտությունների երրորդ կոնգրեսում, որն անցկացվել է Ստամբուլում: Աթալայն ընդգծել է, որ ՄԱԿ-ը և միջազգային հանրությունը բավականաչափ հետաքրքրություն չեն ցուցաբերում Սիրիայում ընթացող իրադարձությունների վրա:

Աթալայը կոչ է արել արագ գործել, քանի որ սիրիացիները ծանր վիճակի պատճառով չեն մնում երկրի ներսում: Աթալայն ընդգծել է, որ Թուրքիան հնարավորինս մոբիլիզացրել է բոլոր միջոցները՝ սիրիացիներին օգնելու համար:

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Մայիս 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Ապրիլ   Հունիս »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031