Իրանի ռազմածովային ուժերն իրենցից ներկայացնում են խոշոր ուժ. Հաբիբոլլահ Սայարի
Իրանական Press TV հեռուստաալիքի փոխանցմամբ՝ Իրանի ռազմածովային ուժերի հրամանատար, դերծովակալ Հաբիբոլլահ Սայարին հայտարարել է, որ մոտ ապագայում երկրի զինված ուժերը համալրվելու են հայրենական արտադրության էսկադրոնային ականակրով և ականազերծման նոր համակարգով:
Սայարին Shaheed Bayandor նավը որակել է որպես ամենաժամանակից տեխնոլոգիաներով կառուցված էսկադրոնային ականակիր: 2010 թվականի փետրվարին Իրանը Պարսից ծոցում ջուրն էր իջեցրել իր առաջին էսկադրոնային ականակիրը՝ «Ջամարանը», որի ջրատարողությունը կազմում է 1420 տոննա:
Այն հագեցած է ռադիոտեղորոշման ժամանակակից համակարգերով և ռադիոէլեկտրոնային պայքարի միջոցներով: Այս տարվա մարտի 16-ին էլ Իրանը Կասպից ծովում ջուրն իջեցրեց «Ջամարան 2» էսկադրոնային ականակիրը:
Սայարին հավելել է, որ երկրի ռազմածովային ուժերը ներկայումս աշխատելու են ականազերծման համակարգի վրա՝ ընդգծելով, որ դրա ծավալումը երկրին հնարավորություն կտա անհապաղ վնասազերծել նավահանգիստների մոտ տեղադրված յուրաքանչյուր ական.
«Իրանի ռազմածովային ուժերը ներկայումս իրենցից ներկայացնում են խոշոր ուժ, և եթե հակառակորդը ձգտի ինչ-որ կերպ խանգարել ծովում ու մեր նավերի երթուղիներում մեր ներկայությանը, ապա մենք կարող ենք դիմայակել նրան սեփական արտադրության տեխնիկայի կիրառմամբ:
Հնդկական օվկիանոսում, Ադենի ծովածոցում ու Կարմիր ծովում Իրանի ռազմածովային ուժերի ծավալումն օգնել է տարածաշրջանը պաշտպանել ծովահենային հարձակումներից»: