
Տարոն Մարգարյանն ու Էդուարդ Շարմազանովը հանդիպել են ԵԽ տեղական և տարածքային իշխանությունների կոնգրեսի դիտորդական առաքելության պատվիրակությանը

Մայիսի 3-ին Երևանի ավագանու ընտրություններում ՀՀԿ ցուցակը գլխավորող Տարոն Մարգարյանը և ՀՀԿ կենտրոնական ընտրական շտաբի պետ Էդուարդ Շարմազանովը հանդիպել են Եվրոպայի խորհրդի տեղական և տարածքային իշխանությունների կոնգրեսի դիտորդական առաքելության պատվիրակությանը՝ Սթյուարտ Դիքսոնի գլխավորությամբ:
Հանդիպման ընթացքում քննարկվել են մայիսի 5-ին կայանալիք Երեւանի ավագանու ընտրությունների ընթացքին վերաբերող հարցեր՝ երկուստեք կարեւորելով ազատ, թափանցիկ և մրցակցային ընտրությունների անցկացումը եւ ժողովրդավարական գործընթացներում առաջընթացի գրանցումը:
Շնորհակալություն հայտնելով դիտորդական առաքելության իրականացման համար՝ ՀՀԿ ներկայացուցիչները իրենց գնահատականներն են ներկայացրել նախընտրական փուլի և քարոզարշավի ընթացքի վերաբերյալ՝ ընդգծելով, որ Հայաստանի Հանրապետական կուսակացությունը շահագրգիռ է և նպատակ է հետապնդու ապահովել ընտրությունների` արդար եւ օրենքի պահանջին համապատասխան անցկացումը, ինչպես նաև հասարակության ու միջազգային հանրության կողմից դրանց համարժեք ընկալումը:
«Ավելի լավ Երևան» նախընտրական շտաբ