Քեթրին Էշթոնը և Սայիդ Ջալիլին կհանդիպեն մայիսի վերջին. աղբյուր
Իրանական Press TV հեռուստաալիքի փոխանցմամբ՝ Իրանի Ազգային անվտանգության բարձրագույն խորհրդի քարտուղար, Իրանի միջուկային ծրագրի հարցում գլխավոր բանագնաց Սայիդ Ջալիլին համաձայնել է ԵՄ-ի դիվանագիտության ղեկավար, «Վեցյակի» շահերը ներկայացնող Քեթրին Էշթոնի հետ հանդիպել մայիսի վերջին:
Այս մասին հեռուստաալիքին հայտնել է Իրանի ու «Վեցյակի» միջև տարվող բանակցային գործընթացին մոտ կանգնած աղբյուրը: Նշվում է, որ Սայիդ Ջալիլին ակնկալում է այդ հանդիպման ժամանակ ստանալ ապրիլին Ալմա Աթայում Իրանի արած առաջարկների պատասխանները:
Ավելի վաղ Քեթրին Էշթոնի գրասենյակը հայտարարել է, որ այդ հանդիպումը տեղի է ունենալու մայիսի 15-ին, Ստամբուլում՝ որպես Ալմա Աթայում տեղի ունեցած բանակցությունների վերջին փուլի շարունակություն: