Երեկ Ծաղկաձորում ընթացող ՍԴՀԿ 20-րդ համագումարում ընտրվել է 11 հոգանոց վարչություն, որտեղ Հայաստանը ներկայացնում է ՍԴՀԿ հայաստանյան կառույցի ատենապետ Գևորգ Պերկուպեկյանը:
Եթե 1996 թվականին Լևոն Տեր-Պետրոսյանը շամպայնով շնորհավորեց իր կողմնակիցների «հաղթանակը» քվեարկությունից անմիջապես հետո, ապա Սերժ Սարգսյանն արժանացավ եվրոպական դեմոկրատիայի հենասյուներից մեկի` ԵԺԿ նախագահ Մարտենսի շնորհավորանքներին 2012 թվականի խորհրդարանական ընտրությունների քվեարկությունիցգ երկուսուկես ամիս առաջ:
Հայաստանը ի սկզբանե եղել է և այսուհետ ևս կլինի եվրոպական արժեքների ձգտող, եվրոպական արժեհամակարգի կրող և ազատ ու ժողովրդավարական երկիր դառնալու ճանապարհը ընտրած պետություն, պարզապես մենք ունենք նաև այլ գործընկերներ, ունենք միակ ռազմավարական գործընկեր, որոնց հետ հաշվի չնստելը համահունչ չէ մեր հոգեկերտվածքին, մեր ազգային և պետական շահերին:
ՀԴԲ-ում հրաժարվել են մեկնաբանել իրավիճակը:
Քանի որ Ռուսաստանը նման քայլին դեմ է հանդես գալիս:
Ժնեւյան կոմունիկյեի դրույթների հիման վրա սիրիական ճգնաժամի քաղաքական կարգավորումը Սիրիայում ցանկացած տեսակի բռնության շուտափույթ դադարեցման ամենաիրական ճանապարհն է:
Օտարերկրացին պետք է նաեւ ներկայացնի գումարի առկայության մասին համապատասխան փաստաթուղթ։
Ոմանց մոտ անգամ տպավորություն էր ստեղծվել, թե իշխանություններին հաջողվել է եվրոպացիներին ինչ-որ ձևով համոզել՝ Հայաստանի համար «բացառություն» անել և ստորագրել Ասոցացման համաձայանգիրը ու դա ներկայացնել որպես «և-և»-ի քաղաքականության փայլուն հաղթանակ:
Eurovision Song Contest-ի կազմակերպման պատասխանատու Սիետսե Բեքերը հայտարարել է, որ տվյալ պահին հետաքննություն է կատարվում:
Վարչապետ Տիգրան Սարգսյանն ընդունել է Եվրամիության ընդլայնման և հարևանության քաղաքականության հարցերով հանձնակատար Շտեֆան Ֆյուլեին:
Մենք կարծես օվկիանոսի մեջ մի կաթիլ լինենք: Սխալ է, որ մենք մեր հարաբերությունները ի չիք դարձնենք բոլոր պետությունների հետ:
«Երեք անգամ նշանակվել եմ ՀՀ գլխավոր դատախազ, շնորհակալ եմ Աստծուն, ճակատագրին, որ ինձ բախտ է վիճակվել իմ մասնագիտության բերումով զբաղեցնել այսպիսի բարձր պաշտոն, ծառայել իմ պետականությանը, Հայրենիքին: Այս տարիների ընթացքում, վկա է Աստված, արել եմ ամեն ինչ, որպեսզի համակարգը կայանա, և բոլոր խնդիրները, որ առաջադրված են եղել դատախազության համակարգի առջև, լուծվեն արդարադատության, օրենսդրության սահմաններում»,- ասաց Ա.Հովսեփյանը:
Ինչո՞ւ են ամեն քայլափոխի խախտվում մարդու իրավունքները, ինչո՞՞ մեր երկրում չի տիրում իրավունքի գերակայություն: Ինչո՞ւ է քաղաքացին մեն-մենակ մնացել ապօրինի որոշումների դեմ: Ի՞նչ պետք է անի քաղաքացին, երբ խախտվում են իր իրավունքները:
Այս տեղեկատվությունը հաստատում են Վրաստանի արդարադատության նախարարությունում:
Հայաստանի կողմից Մաքսային միության մեջ մտնելու մտադրություն հայտնելը քաղաքական լուրջ քայլ է և այդ երկրի ռազմավարական ընտրությունը:
Մենք տեղյակ ենք, թե այսօր համաշխարհային գործերում որչափ է շրջանառվում Իրանի միջուկային ծրագիրը:
Հանձնաժողովը նախատեսեց տարբեր մասնագետների ու կազմակերպությունների կողմից մասնագիտական առաջարկությունների ընդունման, ուսումնասիրման ու քննարկման ընթացակարգը:
Երկրորդ համաշխարհային պատերազմից ԽՍՀՄ-ը և Մեծ Բրիտանիան Բալթիկ ծովում «հուղարկավորել» են 65.000 տոննա գերմանական չօգտագործված քիմիական զենք:
7 անձանցից բաղկացած ԵԽԽՎ-ի պատվիրակությունն Ադրբեջանում է գտնվել այս տարվա սեպտեմբերի 10-13-ին:
Այս մասին հայտարարել է Ադրբեջանի ԱԳՆ-ի մամլո քարտուղար Էլման Աբդուլաևը:
Այս մասին հայտարարել է Բելառուսի առաջին փոխվարչապետ Վլադիմիր Սեմաշկոն:
Այսօր գլխավոր դատախազության շենքի առաջ ՀՀ նախկին գլխավոր դատախազ Աղվան Հովսեփյանին հրաժեշտ տալու համար հավաքվել էին դատախազության համակարգի աշխատողները:
Հայաստանի Հանրապետության գլխավոր դատախազի պարտականությունների կատարումը դրվել է Հայաստանի Հանրապետության գլխավոր դատախազի տեղակալ Արամ Թամազյանի վրա:
Պայթյունը գրանցվել է ուրբաթօրյա աղոթքից հետո, մզկիթի մուտքի մոտ:
Այս մասին հայտարարել է Իրանի ռազմածովային հրամանատար, ծովակալ Ղոլամ Ռեզա Խադեմ Բիգհամը:
Համացանցում տեղեկություն է տարածվել այն մասին, թե ՀՅԴ բյուրոյի անդամ Դավիթ Լոքյանը աշխատանքի է անցնելու Հայաստանի Վերահսկիչ պալատում:
Նոյեմբերին Վիլնյուսում կայանալիք Արևելյան գործընկերության գագաթնաժողովին Հայաստանի հետ որևէ փաստաթղթի ստորագրում չի ակնկալվում:
Այս մասին նշված է բնակչության խնդիրներով զբաղվող ամերիկյան Population Reference Bureau հետազոտական կազմակերպության հրապարակած զեկույցում:
Այս մասին հայտարարել է Աջազիայի զբոսաշրջային գործակալությունը:
Սաակաշվիլին Բիձինա Իվանիշվիլիին մեղադրել է վրացական քաղաքական գլխավոր թաբուն խախտելու մեջ: