
Այս տարի 12 տոկոսով ավելացել է Աջարիա այցելած զբոսաշրջիկների քանակը

Business Грузия-ի փոխանցմամբ՝ 2013 թվականին Աջարիա այցելած զբոսաշրջիկների քանակն աճել է 12 տոկոսով, ինչի մասին վկայում է նաև հյուրանոցների զբաղվածությունը: Այս մասին հայտարարել է Աջազիայի զբոսաշրջային գործակալությունը:
60 տոկոսով ավելացել է Ռուսաստանից ժամանակ զբոսաշրջիկների քանակը, ավելացել է նաև Թուրքիայից, Ադրբեջանից, Լեհաստանից ու Ուկրաինայից զբոսաշրջիկների ներհոսքը:
Գործակալությունը զբոսաշրջիկների քանակի աճը պայմանավորում է ճիշտ մարքեթինգային քաղաքականությամբ: 2013 թվականին գովազդային կամպանիայի վրա ծախսվել է 30-50 տոկոսով ավելի գումար՝ համեմատած նախորդ տարվա հետ:
Ընդհանուր առմամբ, գովազդային կամպանիայի համար բյուջեից հատկացվել է 2.6 միլիոն լարի: Պլանավորված է 2014 թվականին այդ ցուցանիշը հասցնել մինչև 3 միլիոնի: