
Daily Mail. «Եվրատեսիլ» -ի ժամանակ Ադրբեջանը փորձել է կաշառել ժյուրիին

Daily Mail-ը գրում է, որ Ադրբեջանն ու եւս չորս երկիր տարբեր անազնիվ մեթոդներ են կիրառել, որպեսզի «Եվրատեսիլ» միջազգային մրցույթի ժամանակ իրենց ներկայացուցիչն ավելի շատ ձայներ ստանա: Ադրբեջանն այնպիսի հսկայական գումարներ է առաջարկել, որը, ըստ պարբերականի, կբավարարեր մի ողջ տարի բարեկեցիկ ապրելու համար:
Եվրոպայում հետաքննություն է սկսվել այն բանից հետո, երբ մի քանի երկրի կողմից ձայներ գնելու վերաբերյալ լուրեր էին սկսվել շրջանառվել: Շվեդական «Skanska -Dagbladet» պարբերականին այս շաբաթ մասնակից երկրներից մեկի պատվիրակը հայտնել էր, որ այս տարի Ադրբեջանի ներկայացուցիչները իրեն հսկայական գումար են առաջարկել` ժյուրիի անդամների հետ գործարքի համար:
Նշվում է նաեւ, որ ադրբեջանական պատվիրակության անդամներն անվճար բջջային SIM քարտեր են նվիրել լիտվացի ուսանողներին եւ վճարել` իրենց ներկայացուցչի օգտին քվերակելու համար:
Eurovision Song Contest-ի կազմակերպման պատասխանատու Սիետսե Բեքերը հայտարարել է, որ տվյալ պահին հետաքննություն է կատարվում, սակայն փորձագետները չեն կարծում, որ դա որեւէ արդյունքի կհանգեցնի: