Առաջարկվում է, որ ներգաղթյալները Ռուսաստան մուտք գործելիս առնվազն 36 հազ. ռուբլի ունենան

РИА Новости-ն տեղեկացնում է, որ Սանկտ Պետերբուրգի օրենսդիրները Պետդումայի քննարկմանն են ներկայացրել օրենքի նախագիծ, որով առանց վիզայի Ռուսաստան այցելող օտարերկրյա քաղաքացիները պետք է երկիր մուտքի ժամանակ ունենան կենսապահովման նվազագույն զամբյուղի վեցապատակի չափով գումար, որը կազմում է 36  հազար ռուբլի։

Օտարերկրացին պետք է նաեւ ներկայացնի գումարի առկայության մասին համապատասխան փաստաթուղթ։ Նախաձեռնության հեղինակների կարծիքով՝ փոփոխությունները պայմանավորված են ներգաղթյալների ֆինանսական ապահովվածության նվազագույն պահանջների հաստատմամբ, ինչը թույլ կտա Ռուսաստանում նրանց կացության համար լրացուցիչ ֆինանսական երաշխիքներ ստեղծել։

 

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Սեպտեմբեր 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Օգոստոս   Հոկտեմբեր »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30