
Լավրովը, Քերին և Բրահիմին կողմ են սիրիական ճգնաժամի քաղաքական կարգավորմանը

ИТАР-ТАСС-ի փոխանցմամբ` Ժնեւում կայացած Լավրով-Քերի-Բրահիմի եռակողմ հանդիպման ժամանակ հաստատվել է այն կարծիքը, որ Ժնեւյան կոմունիկյեի դրույթների հիման վրա սիրիական ճգնաժամի քաղաքական կարգավորումը Սիրիայում ցանկացած տեսակի բռնության շուտափույթ դադարեցման ամենաիրական ճանապարհն է:
«Հանդիպման մասնակիցները կողմ են արտահայտվել Ժնեւում միջսիրիական երկխոսության շուտափույթ մեկնարկին` կառավարության եւ սիրիական ընդդիմության հիմնական ուժերի միջեւ»,-հայտնել են Ռուսաստանի արտգործնախարարությունից: