Քաշքշուկ և հրմշտոց` ՍԴՀԿ 20-րդ համագումարում

Երեկ Ծաղկաձորում ընթացող ՍԴՀԿ 20-րդ համագումարում ընտրվել է 11 հոգանոց վարչություն, որտեղ Հայաստանը ներկայացնում է ՍԴՀԿ հայաստանյան կառույցի ատենապետ Գևորգ Պերկուպեկյանը: Այսօր վարչության անդամները պետք է ընտրեն ատենապետ և փոխատենապետ: Մեր տեղեկություններով ՍԴՀԿ-ում հնարավոր է՝ տեղի ունենա իշխանափոխություն. գործող ատենապետ Սեդրակ Աճեմյանի փոխարեն ընտրվի Լիբանանի խորհրդարանի պատգամավոր Սեպուհ Գալփակյանը:

Համագումարի որոշ մասնակիցների գնահատմամբ` վարչությունում Գալփակյանի կողմնակիցները, կամ ավելի ճիշտ` Աճեմյանին հակառակորդներն ավելի մեծաթիվ են: Չնայած ամեն ինչ կորոշվի գիշերվա ընթացքում, քանի որ թեկնածուներից յուրաքանչյուրը փորձելու է տարբեր սակարկությունների միջոցով իր կողմը քաշել հակառակորդ կողմի համակիրներին: Համագումարում քննարկվել են նաև ներքաղաքական հարցեր:

Հայաստանի` Մաքսային միություն մտնելու հարցում, ինչպես մեր թղթակցին փոխանցել է համագումարի մասնակիցներից մեկը, ՍԴՀԿ-ն ունի «զգուշավոր դրական» մոտեցում: Ինչ վերաբերում է ընդդիմադիր կամ իշխանամետ լինելուն, ապա այդ հարցում ՍԴՀԿ-ականները ևս «զգուշավոր» ձևակերպում են գտել: Ըստ այդմ, ՍԴՀԿ-ն սոցալիստական կուսակցություն է, և նրա դիրքորոշումը մնում է անփոփոխ. քանի դեռ Հայաստանում թեկուզ մեկ հայ աղքատ կա, իրենք լինելու են ընդդիմադիր: Սա չի խանգարում, սակայն, որ ՍԴՀԿ-ն շնորհավորի նախագահ Սարգսյանին` կամ մասնակցի նրա երդմնակալությանը:

«Ընդդիմադիր լինելով իշխանությանը` պատրաստ ենք սատարել նրա բոլոր ազգանպաստ նախաձեռնությունները»,- ասել է մեր զրուցակիցը: Սա չափազանց նման է դաշնակցականներին բնորոշ «Կողմ ըլլալով, դեմ ենք» մոտեցմանը: Ի դեպ, համագումարը չի անցել առանց ընդհարումների: Արգենտինան ներկայացնող ՍԴՀԿ պատվիրակ Դիեգո Կարա-Մանուկյանը վիճաբանել է Հայաստանը ներկայացնող Նարեկ Գալստյանի հետ:

Կարդացեք նաև

Ըստ ներկաների, Կարա-Մանուկյանին թվացել է, թե Գալստյանը Հայոց ցեղասպանությունը ժխտող արտահայտություն է արել, և նրանից հաշիվ է պահանջել: Սկսվել է քաշքշուկ և հրմշտոց, որը բարեբախտաբար չի հանգեցրել ՍԴՀԿ հերթական պառակտմանը:

Տեսանյութեր

Լրահոս