
Իրաքում մզկիթի մոտ պայթյուն է գրանցվել. կա առնվազն 30 զոհ

Չինական Xinhua լրատվական գործակալության փոխանցմամբ՝ այսօր պայթյուն է գրանցվել մայրաքաղաք Բաղդադից հյուսիս ընկած Դիյալա նահանգում՝ մզկիթի հարևանությամբ:
Նահանգի կենտրոն Բաակուբայից 15 կիլոմետր հեռավորության վրա ընկած Օտտոմանիա քաղաքի սուննի մզկիթի մոտ պայթեցվել է պայթուցիկով լեցուն ավտոմեքենա: Պայթյունի հետևանքով զոհվել է առնվազն 30 և վիրավորվել է ավելի քան 40 մարդ: Պայթյունը գրանցվել է ուրբաթօրյա աղոթքից հետո, մզկիթի մուտքի մոտ: