
ՀԴԲ-ն զգուշացրել է. ԱՄՆ-ում հնարավոր են ահաբեկչություններ

«Ռոյթերը» տեղեկացնում է, որ ԱՄՆ Հետաքննությունների դաշնային բյուրոն վառելիքի պահեստարանների սեփականատերերին զգուշացրել է հնարավոր ահաբեկչությունների մասին:
Ըստ գործակալության` Վառելիքի վաճառքով զբաղվողների ճյուղային ասոցիացիան` PMAA-ն, հղում կատարելով ՀԴԲ-ին, իր անդամներին նախազգուշացրել է «հնարավոր ահաբեկչական գործողությունների մասին»: ՀԴԲ-ում հրաժարվել են մեկնաբանել իրավիճակը: