
Ռուսաստանը Բելառուսի համար բարձրացրել է գազի գինը

Lenta.ru-ի փոխանցմամբ՝ 2014 թվականին Բելառուսը հազար խորանարդ մետր ռուսական գազի դիմաց վճարելու է 175 դոլար: Այս մասին հայտարարել է Բելառուսի առաջին փոխվարչապետ Վլադիմիր Սեմաշկոն:
Վերջինիս խոսքերով՝ ներկայումս Բելառուսը հազար խորանարդ մետր ռուսական գազի համար վճարում է մոտ 163 դոլար: Սեմաշկոն ընդգծել է, որ գազի գնի ավելացման հարցում հաշվի է առնված նավթի գնի աճը:
«Գազպրոմի» ղեկավար Ալեքսեյ Միլերի հետ հանդիպման ժամանակ Սեմաշկոն հայտարարել է, որ բելառուսական կողմն ունի ամենաէժան գազն ունենալու հեռանկար: Որպես օրինակ նա մատնացույց է արել Ուկրաինան, ով հազար խորանարդ մետր գազի համար ստանում է 440 դոլար:
Միլլերը Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոյի հետ հանդիպման ժամանակ ընդգծել է, որ ընթացիկ տարում աճել է Մինսկին ռուսական գազի մատակարարումների ծավալը: