Այսօր տեղի է ունեցել Սահմանադրական բարեփոխումների մասնագիտական հանձնաժողովի առաջին նիստը

Սեպտեմբերի 13-ին ՀՀ սահմանադրական բարեփոխումների մասնագիտական հանձնաժողովը հրավիրեց իր անդրանիկ նիստը: Օրակարգում առաջադրվեցին ու քննարկվեցին յոթ խումբ հարցեր: Դրանք են.

1. հանձնաժողովի աշխատանքների կազմակերպման ընթացակարգը,

2. հանձնաժողովի աշխատանքների լուսաբանման կարգը,

3. ահմանադրական բարեփոխումների հայեցակարգի մշակման առանցքային խնդիրների նախնական հստակեցումը,

4. տարբեր հիմնախնդիրների վերաբերյալ քննարկումները նախապատրաստելու համար հանձնաժողովի անդամների միջեւ աշխատանքի պայմանական բաժանումը,

5. միջազգային փորձագետների ներգրավման եւ միջազգային փորձաքննություն կազմակերպելու հարցը,

6. տարբեր մասնագետների եւ կազմակերպությունների առաջարկությունների ու նկատառումների ստացման  եւ ուսումնասիրման կարգը,

7. հանձնաժողովի աշխատանքային նիստերի ժամանակացույցի կազմման հարցը:

Հանգամանորեն քննարկման առարկա դարձավ սահմանադրական բարեփոխումների հայեցակարգի մշակման առանցքային խնդիրների հստակեցման հարցը:

Առաջադրված հիմնախնդիրների հստակեցումից հետո դրանց վերաբերյալ կկազմակերպվեն առանձին քննարկումներ:

Հանձնաժողովն իր իրավասությունների շրջանակներում կհամագործակցի նաեւ միջազգային փորձագետների, մասնավորապես` Եվրախորհրդի Վենետիկի հանձնաժողովի հետ:

Հանձնաժողովը նախատեսեց տարբեր մասնագետների ու կազմակերպությունների կողմից մասնագիտական  առաջարկությունների ընդունման, ուսումնասիրման ու քննարկման ընթացակարգը:

ՀՀ արդարադատության նախարարություն

 

Տեսանյութեր

Լրահոս