Ֆյուլե․ Վիլնյուսում Հայաստանի հետ փաստաթուղթ չի ստորագրվի (տեսանյութ)

Նոյեմբերին Վիլնյուսում կայանալիք Արևելյան գործընկերության գագաթնաժողովին Հայաստանի հետ որևէ փաստաթղթի ստորագրում չի ակնկալվում: Այս մասին, ըստ «Ազատություն» ռադիոկայանի` այսօր հայտարարել է Եվրամիության ընդլայնման հարցերով հանձնակատար Շտեֆան Ֆյուլեն՝ պատասխանելով «Ազատություն» ռադիոկայանի այն հարցին, թե հնարավո՞ր է մինչև նոյեմբեր մշակել մի նոր փաստաթուղթ, որը կստորագրվի վիլնյուսյան գագաթնաժողովում:

«Ինչ վերաբերում է Վիլնյուսին, ապա ես շատ թերահավատ եմ, թե կկարողանանք մինչև վիլնյուսյան գագաթնաժողովը ինչ-որ բան հասցնել, – նշել է ԵՄ ընդլայնման հարցերով հանձնակատարը,- Խոսքը շատ լուրջ պարտավորություններով իրավական փաստաթղթի մասին է, այնպես որ ես հույս ունեմ, որ Վիլնյուսի գագաթնաժողովը կծառայի որպես այս գործընթացի մեկնարկ»:

Ինչ վերաբերում է Ասոցացման համաձայնագրին, ապա հանձնակատարը ևս մեկ անգամ ընդգծեց, որ սա երկու պայմանագիր չէ՝ բաղկացած Խորը և համապարփակ ազատ առևտրի և Ասոցացման համաձայնագրերից, սրանք մեկ ամբողջական պայմանագրի երկու բաղադրիչներն են, որոնց շուրջ իրենք բանակցել են հայ գործընկերների հետ միասին:

«Ասոցացման համաձայնագիրը և ազատ առևտրի պայմանագիրը կապված են միմյանց հետ, դուք չեք կարող դրանք տարանջատել»,- ասել է հանձնակատարը:

Ամբողջությամբ կարող եք կարդալ սկզբնաղբյուր կայքում:

Տեսանյութեր

Լրահոս