Բաժիններ՝

Մենք պետք է ձգտենք նրան, որ Հայաստանը դառնա Եվրասիական տնտեսական միության համահիմնադիր. Անդրեյ Սլեպնև

Ռուսական Regnum լրատվական գործակալության փոխանցմամբ՝ Հայաստանի կողմից Մաքսային միության մեջ մտնելու մտադրություն հայտնելը քաղաքական լուրջ քայլ է և այդ երկրի ռազմավարական ընտրությունը: Այս մասին այսօր լրագրողների հետ զրույցում հայտարարել է Եվրասիական տնտեսական հանձնաժողովի առևտրի նախարար Անդրեյ Սլեպնևը.

«Մաքսային միությանը Հայաստանի լիիրավ անդամակցելը կհանգեցնի նրա տնտեսության վերականգնմանը, որը ներկայումս գտնվում է ոչ բարենպաստ իրավիճակում: Ինչ վերաբերում է ժամկետներին, ապա մենք պետք է ձգտենք նրան, որ Հայաստանը հանդիսանա Եվրասիական տնտեսական միության համահիմնադիր:

Դրա համար անհրաժեշտ է մեկ տարուց քիչ ավելի մնացյալ ժամանակահատվածում աշխատանքներ իրականացնել օրենսդրության ներդաշնակության ուղղությամբ: Իրատեսական է դա մինչև 2015 թվականն անելը»:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Սեպտեմբեր 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Օգոստոս   Հոկտեմբեր »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30