Ռուսաստանը հուսով է արդյունավետորեն համագործակցել իր հարևան Իրանի հետ. Պուտին

Ռուսական РИА Новости լրատվական գործակալության փոխանցմամբ՝ Ռուսաստանը հուսով է արդյունավետորեն համագործակցել իր հարևան Իրանի հետ: Այս մասին Իրանի նախագահ Հասան Ռոուհանիի հետ հանդիպման ժամանակ հայտարարել է Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը.

«Մենք տեղյակ ենք, թե այսօր համաշխարհային գործերում որչափ է շրջանառվում Իրանի միջուկային ծրագիրը: Սակայն մենք Ռուսաստանում գիտենք այլ բան, որ Իրանը մեր հարևանն է, բարի հարևանը: Հարևաններին չեն ընտրում, մենք ունեցել ենք, ունենք և հավանաբար կունենանք համագործակցության մեծ փորձ»:

Պուտինն ընդգծել է, որ երկու երկրների հարաբերությունները ներկայումս զարգանում են բոլոր մակարդակներով: Նա շնորհավորել է իր իրանցի գործընկերոջը՝ Իրանի նախագահի պաշտոնում ընտրվելու համար և նրան ցանկացել է հաջողություններ:

Պուտինն ու Ռոուհանին հանդիպել են Ղրղզստանի մայրաքաղաք Բիշքեկում, ինչը հանդիսացել է նրանց առաջին հանդիպումը: Ռոուհանին Պուտինին հրավիրել է այցելել Իրան, ինչն էլ ընդունվել է նրա կողմից: Պուտինը խոստացել է առաջին հնարավորության դեպքում ժամանել Իրան:

Տեսանյութեր

Լրահոս