Իրանի ռազմածովային ուժեը պետք է երկրի շահերը պաշտպանեն նաև միջազգային ջրերում. իրանցի ծովակալ
Իրանական Tasnim լրատվական գործակալության փոխանցմամբ՝ Իրանի ռազմածովային ուժերը կարող են Պարսից ծոցի տարածքը պաշտպանել որպես իրենց սեփական տարածք: Այս մասին հայտարարել է Իրանի ռազմածովային հրամանատար, ծովակալ Ղոլամ Ռեզա Խադեմ Բիգհամը:
Նա ընդգծել է, որ Իրանն ունի պաշտպանության ուժեղ համակարգ և իրականացրել է ռազմական բարձր տեխնոլոգիաների մշակում՝ Պարսից ծոցում իր շահերի պաշտպանության համար:
Բիգհամի խոսքերով՝ Իրանի ռազմածովային ուժեը պետք է երկրի շահերը պաշտպանեն նաև միջազգային ջրերում: Նշվում է, որ Իրանը ներկայումս արտադրում է տանկեր, զրահատրանսպորտներ, հրթիռներ, ռադարներ, մոտորանավակներ, սուզանավեր և կործանիչներ: