Ադրբեջանում նավթի արդյունահանումը 2016թ. առաջին եռամսյակում կազմել է 10 մլն 520,2 հազար տոննա նավթ, ինչը 1,5%-ով պակաս է անցած տարվա նույն ժամանակահատվածի համեմատ, հայտնում է haqqin.az-ը՝ հղում կատարելով Ադրբեջանի վիճակագրության պետական կոմիտեին:
Լորանս Շիրակը՝ Ֆրանսիայի նախկին նախագահ Ժակ Շիրակի ավագ դուստրը, մահացել է 58 տարեկանում, հայտնում է Le Figaro-ն:
Այդ առաջարկն այսօրվա նիստում հնչեցրել է ԱԺ պաշտպանության, ազգային անվտանգության և ներքին գործերի նախագահ Կորյուն Նահապետյանը
Հարցին, թե իրատեսական համարո՞ւմ եք, որ Ադրբեջանը կարող է հայտվել ԵԱՏՄ-ում. Գ. Մելիքյանը չբացառեց ոչինչ. «Միգուցե նաև դա կլինի դրական քայլ»:
ՄԱԿ-ի փախստականների հարցերով գրասենյակի աշխատակիցները Թուրքիայի իշխանություններից պահանջել են տվյալներ ներկայացնել Սիրիայի հետ սահմանին փախստականների մահվան հնարավոր դեպքերի մասին:
Թուրքիայի և Ռուսաստանի միջև պատերազմի առաջացման հավանականություն չկա: Այս մասին, ինչպես հայտնում է Trend-ը, հայտարարել է Թուրքիայի ԶՈՒ գլխավոր շտաբի նախկին պետ, պաշտոնաթող գեներալ Իլքեր Բաշբուղը:
«Սա զարմանալու բան է, մեր դիվանագիտական կառույցների զգալի մասը զբաղված է ոչ թե ՀՀ-ի պետական վարկը պահելով, այլ իրենց բիզնեսով:
Բելգիայի տրանսպորտի նախարարը հրաժարական է ներկայացրել քննադատությունների պատճառով: Վերջինիս մեղադրում են նրանում, որ նա իմացել է Բրյուսելի օդանավակայանի անվտանգության խնդիրների մասին ահաբեկչություններից առաջ, գրում է բելգիական Le Soir պարբերականը:
Մեր արտգործնախարարը պինդ-պինդ Ռուսաստանում նստած է, կամ գնում է ֆրանկոֆոնների հետ հանդիպման
Ճապոնական Կումամոտո քաղաքի փրկարարները կարողացել են երկրաշարժի հետևանքով ավերված շենքի փլատակների տակից դուրս բերել նորածին երեխայի, հայտնում է Nippon Television Network հեռուստաալիքը:
Ըստ ընդունված պրակտիկայի` նման նիստերի ավարտին ընդունվում է համատեղ հայտարարություն:
Մենք պետք է պայքարենք միջազգային հանրության շրջանում, որպեսզի զենքի մատակարարումներն «ագրեսոր» երկրին դադարեցվեն
Բրազիլիայի գերագույն դատարանը մերժել է գլխավոր դատախազությանը՝ կասեցնել խորհրդարանի ստորին պալատում քվեարկությունը, որը պետք է երկրի նախագահ Դիլմա Յուսեֆին զրկի նախագահի պաշտոնից, հայտնում է BBC-ն:
v
Իսպանիայի արդյունաբերության նախարար Խոսե Մանուել Սորիան հրաժարական է տվել օֆշորային սկանդալի պատճառով՝ կապված «պանամական թղթապանակի» հետ:
Մենք, այսպես ասած, ընդունում ենք պաշարված ամրոցի կեցվածք՝ բոլորը մեզ թշնամի են, մենք մենակ ենք: Սա մոտեցումներից մեկն է
Ներգաղթյալները, որոնք ցանկանում են մնալ Գերմանիայում, պետք է սովորեն լեզուn՝ համաձայն օրենսդրության, որն առաջարկել է իշխող կոալիցիան: Սա հետպատերազմյան ժամանակների Գերմանիայի առաջին օրենքն է՝ նվիրված ինտեգրման հարցերին:
Իրանի իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի «Էլ-Կուդս» էլիտար ստորաբաժանման ղեկավար Կասեմ Սուլեյմանին այցելել է Մոսկվա՝ հանդիպելու Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի հետ, հայտնում է Fox News հեռուսաալիքը:
Երեկ Ստամբուլում ընթացող Իսլամական համագործակցություն կազմակերպության 13-րդ գագաթաժողովի շրջանակներում Իրանի նախագահ Հասան Ռուհանին հանդիպել է Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հետ, հայտնում է Trend-ը:
Վերջին իրադարձությունները դրդում են մեզ վերանայել որոշ թեմաների մասին քննարկման շեշտադրումները: Համենայնդեպս, որոշակի կտրվածքով այդ թեմաներին անդրադառնալն ինձ անիմաստ է թվում:
«Հակառակորդի նպատակն էր երկու ուղղություններով՝ հյուսիսում ու հարավում, տիրապետել առաջնագծին և բացազատվել ավելի մեծ խորությամբ՝ ռազմական գործողություններ վարելու համար: Գոնե հյուսիսային ուղղությամբ հակառակորդը կարող էր տիրապետել ռազմավարական նշանակության տարածքների՝ Մատաղիսի ջրամբարին և Սարսանգի ջրամբարի ուղղությամբ ծավալեր իր գործողությունները»:
Թուրքիայի հետախուզությունը նախազգուշացրել է, որ ԴԱԻՇ ահաբեկչական խմբավորման հաջորդ թիրախը կարող է դառնալ Վատիկանը: Այս մասին տեղեկացնում է թուրքական «Հուրիեթ» թերթը՝ հղում կատարելով թուրքական հետախուզական խմբերին:
Անդրադարձ կատարվեց Մարտակերտի շրջանի Թալիշ գյուղում Խալափյանների ընտանիքի երեք անդամների, այդ թվում՝ 92-ամյա Մարուսյա Խալափյանի խոշտանգմանը և դաժան սպանությանը: ՀՀ դեսպանը նշեց, որ զինվորականներ Հայկ Թորոյանը, Հրանտ Ղարիբյանը և Քարամ Սլոյանը գլխատվել էին ադրբեջանցի զինվորականների կողմից «Իսլամական պետություն» ահաբեկչական կազմակերպությանը բնորոշ ոճով:
ՄԱԿ-ում Ռուսաստանի մշտական ներկայացուցիչ Վիտալի Չուրկինը անհրաժեշտ է համարում առևտրատնտեսական էմբարգո կիրառել ԴԱԻՇ-ի դեմ, ինչպես նաև փակել թուրք-սիրիական սահմանը, հայտնում է Interfax-ը՝ հղում կատարելով ՄԱԿ-ի նորությունների կենտրոնին:
Էդուարդ Շարմազանովը մասնավորապես նշել է, որ ադրբեջանական զինված ուժերի կողմից կատարված վայրագություններն ամբողջությամբ հիշեցնում են ԴԱԻՇ-ի գործելաոճը. մասնավորապես տեղի են ունեցել դիակների անդամահատումներ, գլխատումներ, ինչպես նաեւ քաղաքացիական անձանց սպանություններ իրենց տներում: Դպրոցների ուղղությամբ արձակված կրակահերթերը նաեւ երեխայի կյանք են խլել: ՀՀ ԱԺ փոխնախագահը հիշեցրել է Սեյմի փոխնախագահին նաեւ պաշտոնական Ադրբեջանի կողմից ոչնչացված հազարավոր խաչքարերի մասին:
Բրազիլիայի հետախուզության գործակալությունը հայտնել է, որ ԴԱԻՇ-ի զինյալներն սպառնում են ահաբեկչություններ իրականացնել երկրում, որտեղ 2016 թվականի ամռանը պետք է անցկացվեն Օլիմիական խաղերը, հայտնում է Reuters-ը:
Թուրքիայի հեռահաղորդակցության և կապերի վարչությունը (TIB) հաստատել է ռուսական Sputnik գործակալության կայքի արգելափակման մասին տեղեկությունը, RIA Novosti-ին հայտնել է Sputnik-Թուրքիայի գլխավոր խմբագիր Թուրալ Քերիմովը:
Կ.Նահապետյանը ռուս պաշտոնյաներից առաջարկեց միասին այելցել ԼՂՀ, որտեղ իրենք անձամբ կտեսնեն քառօրյա պատերազմի հետևանքները և շարունակվող կրակոցները: Նշելով, որ հայկական կողմն ունենցավ կորուստներ, Կ.Նահապետյանն ընդգծեց, որ Ադրբեջանի գործողությունները ոչնչով չեն տարբերվում Իսլամական պետության գործելաոճից, վայրագությունները հասել են այն աստիճանի, որ նրանք կտրել են մարդկանց ականջները, գլուխները և այդ տեսանյութերը տարածել համացանցում.
Նյու Յորքում հարյուրավոր մարդիկ ցույցի են մասնակցել, որպեսզի արտահայտեն իրենց վրդովմունքը հանրապետական միլիարդատեր Դոնալդ Թրամփի դեմ, ով հավակնում է Հանրապետական կուսակցությունից հանդես գալ որպես ԱՄՆ նախագահի թեկնածու, հայտնում է Euronews-ը:
Բելառուսը ձգտում է ամրապնդել և զարգացնել կապերն իսլամական աշխարհի հետ: Այս մասին, ինչպես հայտնում է ԲԵԼՏԱ գործակալությունը, հայտարարել է Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն Իսլամական համագործակցության կազմակերպության 13-րդ գագաթաժողովի ժամանակ: