«Քվեարկելու իրավունք ունեցող արցախցիներից ֆիքսել են, որ ԿԸՀ-ում տեղադրված էլեկտրոնային ցուցակում 20 անուն ավելի է, քան ընտրատեղամասում»․ Նարե Սիմոնյան
Արցախցի հանրային գործիչ Նարե Սիմոնյանը գրում է.
«Իսկ ո՞վ կարող է ասել. սա նորմա՞լ է:
Քվեարկելու իրավունք ունեցող արցախցիներից ֆիքսել են, որ ԿԸՀ-ում տեղադրված էլեկտրոնային ցուցակում 20 անուն ավելի է, քան ընտրատեղամասում ընտրության օրը կախված ցուցակում էր: Միայն 1 ընտրատեղամասում վերջին օրը 20 հոգու անուն են ավելացրել: Սա 1/15 ընտրատեղամասինն է, դեղինով նշվածներն էլ՝ ավելացվածները:
Հետաքրքիր է՝ այլ ընտրատեղամասերում էլ է նման դեպք եղել, և ի՞նչ բացատրություն կարող է ունենալ»:

