Մոսկվան պատրաստ է վերաիմաստավորել Հայաստանի հետ հարաբերությունները՝ նոր իրողությունների պայմաններում. ՌԴ դեսպան
Հայաստանում Ռուսաստանի դեսպանատանը ընդունելություն է կազմակերպվել Ռուսաստանի օրվա կապակցությամբ, որի ժամանակ ՀՀ-ում ՌԴ դեսպան Սերգեյ Կոպիրկինը հայ-ռուսական հարաբերությունների ներկա փուլին է անդրադարձել։
Իր ելույթում դեսպանը նշել է՝ Մոսկվան պատրաստ է վերաիմաստավորել Հայաստանի հետ հարաբերությունները նոր ձևավորված իրողությունների պայմաններում, և դա պատրաստ է անել կառուցողական ոգով։
«Ակնհայտ է, որ մեր հարաբերությունները հասել են վերաիմաստավորման և փոփոխվող համաշխարհային ու տարածաշրջանային իրողություններին հարմարվելու փուլին։ Մոսկվան լիովին պատրաստ է կառուցողական և փոխշահավետ եղանակով այսպիսի համատեղ աշխատանքին՝ հիմնվելով առկա երկկողմ մեխանիզմների վրա»,- ասել է դեսպանը։

