
ԴԱԻՇ-ի զինյալները սպառնում են ահաբեկչություններ իրականացնել Բրազիլիայի Օլիմպիադայի ժամանակ

Բրազիլիայի հետախուզության գործակալությունը հայտնել է, որ ԴԱԻՇ-ի զինյալներն սպառնում են ահաբեկչություններ իրականացնել երկրում, որտեղ 2016 թվականի ամռանը պետք է անցկացվեն Օլիմիական խաղերը, հայտնում է Reuters-ը:
Ինչպես հայտնել է ահաբեկչության դեմ պայքարի հետախուզության բաժնի դեկավար Ալբերտո Սալաբերին, ահաբեկչական սպառնալիքի մակարդակը վերջին ամիսներին խիստ բարձրացել է՝ կապված մյուս երկրներում տեղի ունեցած ահաբեկչությունների հետ, ավելացել է նաև ԴԱԻՇ-ի զինյալների համախոհների թիվը բրազիլացիների շրջանում:
Սալաբերին հայտնել է նաև, որ ահաբեկիչները սպառնացել են երկրի անվտանգությանը նաև 2015թ., երբ ԴԱԻՇ-ի դահիճներից մեկը՝ Մաքսիմ Օշարը, ով Ֆրանսիայի քաղաքացի է, գրառում էր կատարել Twitter-ում՝ նշելով, որ Բրազիլիան ԴԱԻՇ-ի հաջորդ թիրախն է:
Օլիմպիական խաղերի անցկացման ժամանակ անվտանգությունը ապահովելու է մոտ 85 հազար մարդ՝ 47 հազար ոստիկան և 38 հազար զինվորական:
Ամառային Օլիմպիական խաղերը կանցկացվեն օգոստոսի 5-ից մինչև 21-ը Բրազիլիայի Ռիո դե Ժանեյրո քաղաքում: