Բաժիններ՝

Իսլամական աշխարհի հետ կապերի ամրապնդումը Բելառուսի գիտակցված ընտրությունն է. Լուկաշենկո

Բելառուսը ձգտում է ամրապնդել և զարգացնել կապերն իսլամական աշխարհի հետ: Այս մասին, ինչպես հայտնում է ԲԵԼՏԱ գործակալությունը, հայտարարել է Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն Իսլամական համագործակցության կազմակերպության 13-րդ գագաթաժողովի ժամանակ:

«Իսլամական աշխարհի հետ կապերի ամրապնդումը բացարձակ գիտակցված ընտրություն է, որին Բելառուսը մշտապես հետևում է: Վարելով բազմավեկտոր և արտաքին աշխարհի նկատմամբ բաց լինելու քաղաքականություն, չցանկանալով սահմանափակվել եվրաինտեգրման նեղ շրջանակներում՝ մենք դեռ անցած դարի 90-ականներին դարձանք այդպահին միակ եվրոպական երկիրը, որ Չմիավորման շարժման անդամ էր»,- հայտարարել է Բելառուսի նախագահը:

Նա հայտարարել է, որ Բելառուսում դարերով հիանալի կերպով ապրում են տարբեր կրոնների ներկայացուցիչներ: «Մենք հպարտանում ենք, որ մեզանում երբեք չեն եղել կրոնական կամ ազգամիջյան հակամարտություններ»,- ասել է Լուկաշենկոն:

«Խորապես խորհրդանշական է, որ հենց այստեղ՝ Ստամբուլում, այս ներկայացուցչական գագաթաժողովում, ես կարող եմ ձեզ հայտնել բոլոր բելառուս մուսուլմանների համար կարևոր իրադարձության մասին: Մեր մայրաքաղաքում ավարտվում է Տաճարական մզկիթի շինարարությունը, որի բացումը տեղի կունենա մոտ ժամանակներս»,- հայտարարել է Լուկաշենկոն:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս