Բաժիններ՝

Բրազիլիայի դատարանը հրաժարվել է սառեցնել նախագահի իմփիչմենթի գործընթացը

Բրազիլիայի գերագույն դատարանը մերժել է գլխավոր դատախազությանը՝ կասեցնել խորհրդարանի ստորին պալատում քվեարկությունը, որը պետք է երկրի նախագահ Դիլմա Յուսեֆին զրկի նախագահի պաշտոնից, հայտնում է BBC-ն:

Բրազիլիայի գլխավոր դատախազ Ժոզել Էդուարդո Կարդոզուն խնդրել է դատարանին սառեցնել կիրակի օրը նշանակված քվեարկությունը՝ հղում կատարելով դատավարական խախտումներին:

Բրազիլիայի նախագահին պաշտոնից զրկելու համար պետք է կողմ քվեարկի 342 պատգամավոր՝ խորհրդարանի ստորին պալատի անդամների երկու երրորդը: Եթե իմփիչմենթի մասին որոշումն ընդունվի, ապա երկրի Սենատը պետք է որոշի, թե արդյոք հարկավոր չէ դատել Ռուսեֆին բյուջեի մասին օրենքին չհետևելու համար:

Խորհրդարանը երկրի նախագահին մեղադրում է նրանում, որ նա խեղաթյուրել է երկրի բյուջեի մասին տվյալները 2014թ. ընտրություններից առաջ:
Իրադարձությունների նման զարգացման դեպքում Ռուսեֆին մայիսին նախագահի պաշտոնում կփոխարինի Բրազիլիայի փոխնախագահ Միշել Տեմերը:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս