Բաժիններ՝

Բողոքի ակցիա Թրամփի դեմ՝ Նյու Յորքում

Նյու Յորքում հարյուրավոր մարդիկ ցույցի են մասնակցել, որպեսզի արտահայտեն իրենց վրդովմունքը հանրապետական միլիարդատեր Դոնալդ Թրամփի դեմ, ով հավակնում է Հանրապետական կուսակցությունից հանդես գալ որպես ԱՄՆ նախագահի թեկնածու, հայտնում է Euronews-ը:

Ցուցարարները հավաքվել են հյուրանոցի մոտ, որտեղ հանրապետականների գալա-երեկոյի ժամանակ գտնվել է Թրամփը: 11 մարդ ձերբակալվել է այն բանի համար, որ ներխուժել է հյուրանոցի տարածք և սկսել ծածանել պաստառները:

Ակցիայի մասնակիցներից մեկի խոսքով՝ իրականում Թրամփը ոչ ոքի չի խաբում, նա պարզապես մարդկանց մեջ վատ հատկություններ է ի հայտ բերում ու ատելություն սերմանում:

Հանրապետականների և դեմոկրատների նախընտրական համագումարները տեղի կունենան հուլիսին: Այդ միջոցառումների արդյունքով պետք է ընտրվեն ԱՄՆ նախագահական ընտրությունների պաշտոնական թեկնածուները:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս