Բաժիններ՝

Թուրքիան արգելափակել է ռուսական Sputnik գործակալության կայքի աշխատանքը

Թուրքիայի հեռահաղորդակցության և կապերի վարչությունը (TIB) հաստատել է ռուսական Sputnik գործակալության կայքի արգելափակման մասին տեղեկությունը, RIA Novosti-ին հայտնել է Sputnik-Թուրքիայի գլխավոր խմբագիր Թուրալ Քերիմովը:

Sputnik գործակալության կայքը Թուրքիայում արգելափակվել է երեկ երեկոյան: Կայքի էջ մուտք գործելիս հայտնվել է տեղեկություն իշխանությունների կողմից ձեռնարկվող ադմինիստրատիվ միջոցառումների մասին:

«Այսօր առավոտյան մեզ կայքի արգելափակման մասին տեղեկացրին: Թուրքիայի հեռահաղորդակցության և կապերի վարչության ներկայացուցչի խոսքով՝ համաձայն երկրի օրենսդրության, նրանք պարտավոր չեն նախապես հայտնել կայքի փակման մասին»,- հայտնել է Քերիմովը:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Ապրիլ 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Մարտ   Մայիս »
 123
45678910
11121314151617
18192021222324
252627282930