Նավթի համաշխարհային գները կտրուկ նվազել են այն բանից հետո, երբ անարդյունք է ավարտվել Կատարի մայրաքաղաք Դոհայում նավթարդյունահանող երկրների գագաթաժողովը, հայտնում է BBC-ն:
ՀՅԴ Լիբանանի պատանեկան միությունների անդամ 190 պատանիներ ապրիլի 17-ին այցելել են Անթիլիասի Մայրավանք, որտեղ հաղորդություն ստանալուց հետո հանդիպում են ունեցել Մեծի Տանն Կիլիկիո Արամ Ա կաթողիկոսի հետ:
Եթե խորհրդային իշխանությունը չսկսեր փոխել ցարական Ռուսաստանի տարածքային բաժանումը, ապա Ղարաբաղում հակամարտություն չէր լինի: Հայերի և ադրբեջանցիների թշնամությունը անհաշտելի է, այն կապված է նաև Թուրքիայում կոտորածի հետ:
Սիրիայի ընդդիմության 10 կազմակերպություն, այդ թվում՝ արմատական իսլամիստական «Ահրար աշ-Շամը» և «Ջեյշ ալ-իսլամը», մեղադրել են Սիրիայի կառավարական ուժերին զինադադարը խախտելու մեջ և հայտարարել են, որ մտադիր են վերսկսել ռազմական գործողությունները:
Հրազդանի քաղաքապետի թեկնածու Սասուն Միքայելյանը իր թիմակիցների մոտ խոսել է ընտրությունների ընթացքի և դրանց արդյունքների մասին:
Մինչ տարածաշրջանը ականատեսն է ծայրայեղական խմբերի պատճառած արհաւիրքներին եւ որ շրջանի համար խիստ անհրաժեշտ է խաղաղութիւնն ու կայունութիւնը, Ղարաբաղի շրջանում Ադրբեջանի եւ Հայաստանի միջեւ բախումների սաստկացման մասին լուրերը խիստ մտահոգութեան տեղիք են տալիս Իրանի Իսլամական Հանրապետութեանը:
Էկվադորում երկրաշարժի հետևանքով զոհերի թիվը հասել է 272-ի: Ավելի քան 2000 մարդ է տուժել: Այս մասին հայտնել է Էկվադորի նախագահ Ռաֆայել Կորրեան, տեղեկացնում է korrespondent.net-ը:
Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը երկօրյա այցով կուղևորվի Ադրբեջան: Այս մասին հայտնում է Trend-ը՝ հղում կատարելով Ադրբեջանի մշակույթի և զբոսաշրջության նախարարությանը:
Ստամբուլում և Թուրքիայի ևս 9 քաղաքներում Թուրքիայի ոստիկանությունը հատուկ օպերացիա է անցկացրել ԱՄՆ Փենսիլվանիա նահանգում ապրող նուրսիստների ու «Հիզմեթ» շարժման թուրք առաջնորդ, գյուլենական շարժման հիմնադիր, ողջ աշխարհում միլիոնավոր հետևորդներ ունեցող Ֆեթուլլահ Գյուլենի կողմնակիցների դեմ, հայտնում է Anadolu գործակալությունը:՟
Ճապոնական իշխանությունները տարհանում են շուրջ 250 հազար բնակիչների երկրաշարժի նոր ցնցումների ռիսկի պատճառով, հայտնում է BBC-ն:
Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման շուրջ բանակցությունների ինտենսիվ փուլը կարող է սկսվել առաջիկա օրերին:
Ինչպես հաղորդում են միջազգային լրատվամիջոցները կան 272 զոհ և ավելի քան 2500 տուժած:
Ֆրանսիայի Air France ընկերությունը կատարել է գրեթե10 տարվա ընթացքում առաջին մարդատար չվերթը Թեհրան: Դա հնարավոր է դարձել Իրանի եւ համաշխարհային տերությունների միջեւ կնքված միջուկային համաձայնագրի՝ ուժի մեջ մտնելուց հետո, տեղեկացնում է BBC-ն:
Ժամանակն է, որ կարողանանք գնահատել իրավիճակը, քայլեր անել։ Եթե այսօր կա քիչ թե շատ ադեկվատ իշխանություն, որը մտածում է պետության ու ժողովրդի մասին, ապա այն պարտավոր է անել հետևյալ քայլերը։
Հրազդանի քաղաքապետի ընտրության նախնական արդյունքների համաձայն, գործող ՀՀԿ-ական քաղաքապետ Արամ Դանիելյանը վերընտրվել է քաղաքապետի պաշտոնում՝ ստանալով 12 221 ձայն: Սասուն Միքայելյանը ստացել է 10 158 ձայն, Արթուր Միսակյանը՝ 1204 ձայն, անվավեր քվեաթերթիկների թիվը կազմել է 834:
Ստամբուլի կենտրոնում երեկ ավտոբուս է պայթել: Համացանցում տեղադրվել են պայթյունի կադրերը:
Սիրիայի խորհրդարանական ընտրությունների դատական բարձրագույն հանձնախումբը հրապարակել է ընտրությունների արդյունքում ընտրված 250 պատգամավորների անունները: Ինչպես հաղորդում է Հալեպի «Գանձասար» շաբաթաթերթը, սիրիական խորհրդարանում հայերի ձայնը կներ կայացնեն Ժիրայր Ռեիսյանն ու Նորա Արիսյանը:
Հունական Լեսբոս կղզում գտնվող սիրիացի փախստականների երեք ընտանիքի Հռոմի պապ Ֆրանցիսկոսն իր հետ ինքնաթիռով տարել է հետ՝ Վատիկան: Այս մասին հայտնում է Reuters-ը՝ հղում կատարելով ականատեսին:
«Վրաստանն ամեն կերպ պատրաստ է աջակցել Հայաստանի ու Ադրբեջանի երկկողմ բանակցություններին ու շփումներին»,- այս մասին 168.am-ի հետ զրույցում ասաց Վրաստանի դիվանագիտական ակադեմիայի ռեկտոր, քաղաքագետ Սոսո Ցինցաձեն:
Ռուսական «Վզգլյադն» անդրադարձել է Լեռնային Ղարաբաղում տիրող իրավիճակին, մասնավորապես՝ կողմերի միջև՝ կրակի դադարեցման շուրջ ձեռք բերված պայմանավորվածությանը:
Լեռնային Ղարաբաղի Հանրապետության և Ադրբեջանի միջև հարաբերական զինադադարից 22 տարի անց վերսկսվեցին լայնածավալ ռազմական գործողությունները:
Շուրջ երկու տարի առաջ Ռուսաստանում անցկացված «Տանկային բիաթլոն-2014» միջազգային մրցույթին պատվավոր երկրորդ տեղը զբաղեցրեցին հայ տանկիստները:
«Մեղավորությունը մեր քաղաքական մշակույթինն է, քանի դեռ քաղաքական կուսակցություններն աշխատում են ոչ թե՝ կոնկրետ խնդիրներ լուծելու համար, այլ աշխատում են ընտրողի լսարանի վրա, մենք անընդհատ ունենալու ենք նույն խնդիրը»:
ԱՄՆ ծովային հետևակի կորպուսի բարձրաստիճանները պատմել են, որ կորպուսի ինքնաթիռների և ուղղաթիռների մեծ մասն անսարք վիճակում են՝ ունեն վերանորոգման կարիք, հայտնում է FoxNews-ը:
Կոտայքի մարզպետ Կարապետ Գուլոյանը Հրազդանի քաղաքապետի ընտրություններում աջակցում է գործող քաղաքապետ Արամ Դանիելյանի թեկնածությունը։
Հրազդանի 25/04 ընտրատեղամասում խայտառակության մի փունջ է. Սասուն Միքայելյանի վստահված անձ:
Իրանը պատրաստ է դառնալ Թուրքիայի էներգետիկ անվտանգության երաշխավորը և ամբողջությամբ բավարարել նրա պահանջմունքներն էներգակիրների հարցում, հայտարարել է Իրանի նախագահ Հասան Ռոուհանին իր թուրք գործընկերոջ՝ Ռեջեփ Թայիբ Էրդողանի հետ համատեղ մամուլի ասուլիսի ժամանակ:
Ապրիլյան քառօրյա պատերազմից հետո կրկին ակտիվացել են խոսակցությունները ղարաբաղյան հակամարտության կարգավորման գործընթացում ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների կողմից ներկայացված «Մադրիդյան սկզբունքներ» անվանումը ստացած փաստաթղթի մասին: Այն պաշտոնապես կողմերին է ներկայացվել 2007 թվականին, դրան հաջորդող տարիներին ենթարկվել է որոշակի փոփոխությունների և համարվում է բանակցային գործընթացում առկա վերջին պաշտոնական փաստաթուղթը: aparaj.am-ի փոխանցմամբ՝ ՀՅԴ ԿԿ ներկայացուցիչ, ԼՂՀ ԱԺ «Դաշնակցություն» […]
Հրազդանի 25/15 ընտրատեղամասի դրսի հերթը ոստիկանությունն է վերահսկում, իսկ Սասուն Միքայելյանի վստահված անձն՝ «օգնում» է տեսողության խնդիր ունեցողներին։
Հրազդան քաղաքի թիվ 25/20 ընտրատեղամասում իր քվերակությունը կատարեց գործող ՀՀԿ-ական քաղաքապետ Արամ Դանիելյանը, ով լրագրողների հետ զրույցում ասաց, որ քվերակել է հանուն կայուն եւ խաղաղ Հրազդանի: