Իրանի և Ֆրանսիայի ԱԳ նախարարները քննարկել են տարածաշրջանում տիրող իրավիճակը
Իրանի արտգործնախարար Աբաս Արաղչին հեռախոսազրույց է ունեցել իր ֆրանսիացի գործընկեր Ժան-Նոել Բարոյի հետ, որի ընթացքում կողմերը քննարկել են տարածաշրջանում տիրող ընթացիկ իրավիճակը և Պակիստանի միջնորդությամբ դիվանագիտական գործընթացների զարգացումը, հաղորդում է իրանական Mehr գործակալությունը։
Զրույցի ընթացքում նախարարները մտքեր են փոխանակել հարցերի լայն շրջանակի շուրջ, դրանց թվում՝ երկկողմ հարաբերությունների, տարածաշրջանային իրադրության և պակիստանյան միջնորդությանն առնչվող դիվանագիտական շփումների դինամիկայի վերաբերյալ։

