Մարգարայի անցակետով Լիբանան են ուղևորվել Հայաստանի հումանիտար օգնության բեռնատարները
Մարգարայի անցակետով Լիբանան են ուղևորվել Հայաստանի հումանիտար օգնության բեռնատարները.
ՀՀ վարչապետի աշխատակազմը և արտաքին գործերի նախարարությունը թուրքական կողմի հետ բանակցության արդյունքում համաձայնություն են ձեռք բերել հայ-թուրքական սահմանի Մարգարայի անցակետով դեպի Լիբանան հումանիտար օգնություն ուղարկելու վերաբերյալ:
«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ Հայաստանի Հանրապետության կողմից Լիբանանի համար նախատեսված հումանիտար օգնությունը տեղափոխող 4 հայկական բեռնատարներ հունիսի 12-ին հատել են Մարգարայի անցակետը՝ Թուրքիայի տարածքով ուղևորվելով դեպի Լիբանան։
Հումանիտար բեռն ընդհանուր առմամբ կազմում է 80 տոննա, այդ թվում՝ 38 տոննա դեղորայք, հիգիենայի պարագաներ և 42 տոննա սննդամթերք՝ պահածոներ ու չփչացող սնունդ։
Դեղորայքի հավաքագրման աշխատանքները կոորդինացրել է ՀՀ առողջապահության նախարարությունը, իսկ սննդամթերքինը՝ Էկոնոմիկայի նախարարությունը։

