Բաժիններ՝

Ադրբեջանը կրճատել է նավթի արդյունահանումը

Ադրբեջանում նավթի արդյունահանումը 2016թ. առաջին եռամսյակում կազմել է 10 մլն 520,2 հազար տոննա նավթ, ինչը 1,5%-ով պակաս է անցած տարվա նույն ժամանակահատվածի համեմատ, հայտնում է haqqin.az-ը՝ հղում կատարելով Ադրբեջանի վիճակագրության պետական կոմիտեին:

Կոմիտեի տեղեկություններով՝ Ադրբեջանում նավթի արդյունահանման ծավալները բնեղեն արտահայտությամբ 2016թ. 1-ին եռամսյակում կազմել է 10 մլն 520,2 հազար տոննա (անկում՝ 1,5%-ով):

Գազի արդյունահանումը 2016թ. 1-ին եռամսյակում կազմել է 7 մլրդ 556,8 մլն խմ (աճ՝ 2%-ով): Ընդ որում՝ գազի արդյունահանման ծավալները բնեղեն արտահայտությամբ կազմել է 4 մլրդ 838,9 մլն խմ (անկումը՝ 7,9%):
2015թ. Ադրբեջանում նավթարդյունահանումը, ներառյալ գազային կոնդենսատը, կազմել է 41 մլն 689 հազար տոննա, գազը՝ 29 մլրդ 742,7 մլն խմ:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս