Սամվել Կարապետյանի պաշտպանները կրկին բարձրացրել են դատարան ուղեկցելու կարգի հարցը
Սամվել Կարապետյանի պաշտպանները կրկին բարձրացրել են դատարան ուղեկցելու կարգի հարցը.
Հակակոռուպցիոն դատարանում Սամվել Կարապետյանի գործով նիստի ընթացքում պաշտպան Արամ Վարդևանյանը հայտարարել է, որ իր պաշտպանյալին տնային կալանքի վայրից դատարան ճաղապատ ոստիկանական մեքենայով տեղափոխելը իրավական հիմնավորում չունի։
Փաստաբանը նշել է, որ ընտրության օրը Սամվել Կարապետյանին ընտրատեղամաս ուղեկցել են Պրոբացիայի ծառայության աշխատակիցները, ուստի անհասկանալի է, թե ինչու նույն մոտեցումը չի կիրառվում դատական նիստերի դեպքում։

