ԵՄ-ին մնացել է շանտաժի միակ տեսական գործիքը՝ դա առանց վիզայի ռեժիմն է. Կոբախիձե

ԵՄ-ին մնացել է շանտաժի միակ տեսական գործիքը՝ դա առանց վիզայի ռեժիմն է. Կոբախիձե

Վրաստանի վարչապետ Իրակլի Կոբախիձեն հայտարարել է, որ Բրյուսելը սպառել է Թբիլիսիի վրա ճնշում գործադրելու բոլոր լծակները, բացի «վերջին տեսական գործիքից»՝ առանց վիզայի ռեժիմի լիակատար չեղարկումից, հաղորդում է Новости-Грузия-ն։

«Ժամանակին մենք փաստացիորեն փակեցինք շանտաժի բոլոր հնարավորությունները։ Մնացել է միակ տեսական գործիքը՝ դա առանց վիզայի ռեժիմն է, և որոշակի ուժեր փորձում են օգտագործել այդ գործիքը վրաց ժողովրդին ու մեր պետությանը շանտաժի ենթարկելու համար։ Դա սխալ մոտեցում է»,- ասել է նա։

Նա նշել է, որ վրացական կողմը բաց է մնում երկխոսության համար, սակայն ակնկալում է եվրոպական բյուրոկրատիայի մոտեցումների փոփոխություն և առավել «արդարացի վերաբերմունք» Վրաստանի նկատմամբ։

Հայտարարությունը հնչել է Բրյուսելում Վրաստանի ԱԳՆ և Եվրահանձնաժողովի ներկայացուցիչների հանդիպման հաջորդ օրը, որը նվիրված էր առանց վիզայի ռեժիմի կասեցման մեխանիզմին։

Վրաստանի արտգործնախարար Մակա Բոչորիշվիլին բանակցությունները բնութագրել է որպես դիրքորոշումների առաջին աշխատանքային փոխանակում ԵՄ կանոնակարգի շրջանակում։ Ըստ նրա՝ Թբիլիսին եվրոպական կողմին մանրամասն ներկայացրել է իր փաստարկները բոլոր այն հարցերի շուրջ, որոնք դարձել են Բրյուսելի դժգոհությունների առարկա։

Եվրահանձնաժողովում, սակայն, հայտարարել են, որ հանդիպումը տեխնիկական բնույթ է ունեցել և կենտրոնացած է եղել այն պատճառների վրա, որոնք հանգեցրել են առանց վիզայի ռեժիմի կասեցման մեխանիզմի գործարկմանը։

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Հունիս 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Մայիս    
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930