Դատախազության բողոքը մերժվեց, խնձոր նետելու գործը փակվեց

Վճռաբեկ դատարանը վարույթ չի ընդունել Նիկոլ Փաշինյանի ուղղությամբ խնձոր նետած 74-ամյա արցախցի Ալբերտ Առստամյանի գործով բողոքը, հայտնում է Ա1+-ը։

Բողոք ներկայացրել էր դատախազությունը՝ չընդունելով արդարացման վճիռը։ Թե՛ Երևանի ընդհանուր իրավասության քրեական դատարանը, թե՛ Վերաքննիչ քրեական դատարանը արդարացման վճիռ էին կայացրել Նիկոլ Փաշինյանի ուղղությամբ խնձոր նետելու համար «խուլիգանության» մեջ մեղադրվող տարեց Ալբերտ Առստամյանի նկատմամբ՝ հանցակազմի բացակայության հիմքով։

2024թ․ օգոստոսի 23-ին, Քանաքեռ- Զեյթուն վարչական շրջանի Ռուբինյանց 2 հասցեի շենքերից մեկի 9-րդ հարկի պատշգամբից Նիկոլ Փաշինյանի ուղղությամբ խնձոր նետելը Ալբերտ Առստամյանը ներկայացրել էր որպես քաղաքական դժգոհության արտահայտում։

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Հունիս 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Մայիս    
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930