ՄԱԿ-ը Թուրքիայից տվյալներ է պահանջում փախստականների մահվան հնարավոր դեպքերի մասին

ՄԱԿ-ի փախստականների հարցերով գրասենյակի աշխատակիցները Թուրքիայի իշխանություններից պահանջել են տվյալներ ներկայացնել Սիրիայի հետ սահմանին փախստականների մահվան հնարավոր դեպքերի մասին: Այս մասին, ինչպես հայտնել է RIA Novosti-ն, տեղեկացնում է ՄԱԿ-ի փախստականների հարցերով գերագույն հանձնակատարի գրասենյակի պաշտոնական ներկայացուցիչ Վիլյամ Սպինդլերը:

«Մենք Թուրքիայի իշխանություններին հարցում էինք ուղարկել՝ պատասխանելու հայտարարություններին, թե ինչպես կարող էին փախստականները մահանալ գնդակահարության հետևանքով: Նման հաղորդագրություններ են ստացվել մարդասիրական կազմակերպություններից»,- հայտնել է նա:

Միաժամանակ, նա նշել է, որ ՄԱԿ-ի փախստականների հարցերով գերագույն հանձնակատարի գրասենյակը չի զբաղվում Թուրքիայի տարածքում կրակի դադարեցման ռեժիմի խախտումների դեպքերով:

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Ապրիլ 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Մարտ   Մայիս »
 123
45678910
11121314151617
18192021222324
252627282930