
ՄԱԿ-ում ՌԴ ներկայացուցիչը կոչ է արել փակել թուրք-սիրական սահմանը և էմբարգո սահմանել ԴԱԻՇ-ի դեմ

ՄԱԿ-ում Ռուսաստանի մշտական ներկայացուցիչ Վիտալի Չուրկինը անհրաժեշտ է համարում առևտրատնտեսական էմբարգո կիրառել ԴԱԻՇ-ի դեմ, ինչպես նաև փակել թուրք-սիրիական սահմանը, հայտնում է Interfax-ը՝ հղում կատարելով ՄԱԿ-ի նորությունների կենտրոնին:
«ԴԱԻՇ-ի կողմից արտահանվող նավթամթերքի, ցուցանմուշների ու մյուս ապրանքատեսակները մեծապես նախկինի պես արտահանվում են ու իրացվում Թուրքիայի տարածքով»,- հայտարարել է Չուրկինը ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի նիստում, որը նվիրված է եղել ահաբեկչությանը:
Նրա խոսքով՝ հենց Թուրքիայի ու Իրաքի հետ սահմանով են անցնում օտարերկրյա ահաբեկիչ զինյալների հիմնական տրանզիտային երթուղիները, զենքի մատակարարումները, որոնց մեծ մասը բաժին է ընկնում ահաբեկիչներին:
Նրա խոսքով՝ որոշ երկրների պատրաստակամությունը՝ օգտագործել ահաբեկիչներին և ծայրահեղականներին՝ որպես օրինական կառավարության վրա ճնշման միջոց, երկակի ստանդարտները՝ ահաբեկիչների գործողությունները գնահատելիս, հանգեցրել են ԴԱԻՇ-ի ու «Ջաբհաթ ալ-Նուսրայի» առաջացմանը:
«Այս կապակցությամբ արդիական ենք համարում հակաահաբեկչական նկատառումներից ելնելով փակել թուրք-սիրիական սահմանները»,- հայտարարել է ռուս դիվանագետը:
Նրա խոսքով՝ արժեր նաև մտածել նաև ԴԱԻՇ-ի դեմ տնտեսական էմբարգո կիրառելու մասին: