Ուկրաինայում և Իրանի շուրջ հակամարտությունները կարող են դադարեցվել արդեն ընթացիկ տարում. Լուկաշենկո

Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն Al Arabiya հեռուստաալիքին տված հարցազրույցում հայտարարել է, որ Ուկրաինայում և Իրանի շուրջ հակամարտությունները կարող են դադարեցվել արդեն ընթացիկ տարում, հաղորդում է БЕЛТА գործակալությունը։

Պատասխանելով խաղաղության հեռանկարների մասին հարցին՝ Լուկաշենկոն նշել է, որ ներկա պատերազմները պայմանավորված են «մարդկային գործոնով», այլ ոչ թե անխուսափելի հանգամանքներով, և քաղաքական կամքի առկայության դեպքում դրանք կարելի է կանգնեցնել։

«Ամեն ինչ կախված է բառացիորեն մի քանի հոգու ցանկությունից։ Եթե նման ցանկություն լինի, ապա այս պատերազմները հաստատ կարելի է ավարտել այս տարի։ Եվ նույնիսկ Ռուսաստանի ու Ուկրաինայի հակամարտությունը կարելի է ավարտել այս տարի»,- ասել է նա։

Առանձնահատուկ նա արտահայտվել է Մերձավոր Արևելքում տիրող իրավիճակի մասին՝ այն կապելով առաջին հերթին Իսրայելի և Իրանի միջև լարվածության, այլ ոչ թե ուղղակիորեն ԱՄՆ-ի և Իրանի միջև եղած հարաբերությունների հետ, ինչպես դա հաճախ նկարագրվում է։

«Այնտեղ պատերազմը դադարեցնելուց բացի այլ տարբերակներ չկան։ Եվ այն այս տարի կդադարեցվի։ Ես հուսով եմ, որ նույնիսկ մոտ ժամանակներս»,- հայտարարել է Լուկաշենկոն։

Նրա խոսքով՝ լարվածության հնարավոր թուլացման գործում վճռորոշ դեր կարող է խաղալ ԱՄՆ ղեկավարությունը, ում դիրքորոշումից «շատ բան է կախված»։

Լուկաշենկոն նաև նշել է, որ հանգամանքները, իր կարծիքով, Վաշինգտոնին դրդում են նվազեցնել Իրանի վրա գործադրվող ռազմական ճնշումը, իսկ Իսրայելին առնչվող հետագա իրավիճակը մեծապես կախված կլինի ամերիկյան դիրքորոշումից։

Եզրափակելով՝ նա վստահություն է հայտնել, որ երկու հակամարտություններն էլ կարող են դադարեցվել տարվա ընթացքում։

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Հունիս 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Մայիս    
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930