Եթե մանդատները վերցնենք, մեր թիմի պատգամավորներից ոչ ոք ՔՊ-ի կողքին չի հայտնվի. Սամվել Կարապետյան
Մեր թիմից ՔՊ-ին չեն միանալու, վստահություն ունենք, իշխանությունից են մեզ միանալու: Այս մասին դատարանի բակում լրագրողներին ասել է «Ուժեղ Հայաստան» կուսակցության առաջնորդ Սամվել Կարապետյանը:
«Իրենք են միանալու մեզ, ունենք վստահություն, որ մեր թիմից չեն միանալու ՔՊ-ին»,- նշել է Կարապետյանը:
Հարցին, թե վստա՞հ է արդյոք, որ իր թիմում չեն հայտնվի մարդիկ, ովքեր կմիանան «Քաղաքացիական պայամանագիր» կուսակցությանը՝ Կարապետյանը հավելեց, որ նույնիսկ եթե հայտնվեն, դա իրեն չի օգնելու

