Մենք մեր թշնամիներին միայն մեկ խորհուրդ ունենք` մի՛ կռվեք Ռուսաստանի դեմ, մի՛ փորձեք դա անել. Պուտին

Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հատուկ ռազմական գործողության մասնակիցների հետ հանդիպման ժամանակ հանդես է եկել մի շարք ուշագրավ հայտարարություններով․

«Պետք է արժանին մատուցել ՆԱՏՕ-ի երկրների տեխնոլոգիական զարգացման մակարդակին, բայց նրանք էլ հասկացան, որ Ռուսաստանին պարտության մատնել հնարավոր չէ»,- նշելէ ՌԴ նախագահը։

Խոսելով ռազմատեխնիկական զարգացումների մասին՝ Պուտինը հայտնել է, որ Ռուսաստանն ակտիվորեն մշակում է FPV և արհեստական բանականությամբ աշխատող անօդաչու թռչող սարքեր, իսկ ռուսական ցածր ուղեծրային արբանյակային խմբավորումը ոչ մի կերպ չի զիջի ամերիկյան Starlink համակարգին։ Բացի այդ, նա տեղեկացրել է, որ ռուսական զորքերի քանակը հատուկ գործողության շրջանում այժմ գերազանցում է 700,000-ը։

«Ռուսաստանը կուժեղացնի պատասխան հարվածները, որպեսզի ճնշի քաղաքացիական թիրախներին հարվածելու` Ուկրաինայի ԶՈւ մտադրությունը»,- հայտարարել է Պուտինը։

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Հունիս 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Մայիս    
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930