ՌԴ ԶՈՒ գլխավոր շտաբի պետը ժամանել է Երևան
Ռուսաստանի Զինված ուժերի գլխավոր շտաբի պետ, բանակի գեներալ Վալերի Գերասիմովը ժամանել է Երևան՝ մասնակցելու ՀԱՊԿ պաշտպանության նախարարների խորհրդին կից Ռազմական կոմիտեի նիստին, հայտնում է RIA Novosti-ն:
«Այսօր ՌԴ ԶՈՒ գլխավոր շտաբի պետը կմասնակցի ՀԱՊԿ պաշտպանության նախարարների խորհրդին կից Ռազմական կոմիտեի նիստին, որը համաձայն 2015թ. հաստատված պլանի, կանցկացվի Երևանում»,- հայտնել են ՌԴ ՊՆ-ից:
Նշվում է, որ նիստի ընթացքում քննարկվելու են հարցեր, որոնք վերաբերում են ՀԱՊԿ-ին սպառնացող մարտահրավերներին ու վտանգներին:
ՀԱՊԿ պաշտպանության նախարարների խորհրդին կից Ռազմական կոմիտեի նիստին մասնակցելու են նաև ՀԱՊԿ գլխավոր քարտուղար Նիկոլայ Բորդյուժան, Ռազմական կոմիտեի անդամները՝ ՀԱՊԿ միացյալ շտաբի պետը, Հայաստանի, Բելառուսի, Ղազախստանի, Տաջիկստանի ԶՈՒ գլխավոր շտաբերի պետերը, Ղրղըզստանի ԶՈւ ներկայացուցիչը ՀԱՊԿ միացյալ շտաբում: