Որպես քաղաքական երևույթ՝ անհասկանալի է պախկված տեղից ժամանակ առ ժամանակ ինչ-որ բաներ ասելը, եթե քաղաքական հայտ կա ներկայացնելու, քաղաքական պրոցեսներին մասնակցելու, պետք է դա անել բացահայտ, մենք անցել ենք այն ժամանակները, երբ դու կարող էս քողարկված տեսքով ժամանակ առ ժամանակ ինչ-որ բան ասել: Եթե քաղաքական պրոցեսները քեզ չեն հետաքրքրում, ապա նրանց էլ պետք չէ անդրադարձ կատարել, եթե դու պատրաստ էս քաղաքականություն մտնել, բաց ասել, որոնք են քո ծրագրերը, ապա պետք է այս գործելաոճին վերջակետ դնել:
Ոչ մեկի համար գաղտնիք չէ, որ պետությունը «երկար փողերի» կարիք ունի և միշտ ունենալու է, սակայն երբեք ոչ շարքային քաղաքացիների հաշվին: Եվ հետո, եթե նույնիսկ Շվեյցարիայի նման երկիրը, որի տնտեսության մեջ մեծ վայրիվերումներ չեն արձանագրվել իր պատմության ընթացքում, ժամանակ առ ժամանակ ՀՆԱ-ի աճի թեկուզ ոչ մեծ, սակայն որոշակի տատանումներ է ունենում, ապա ինչ երաշխիք կարող է ունենալ մեր նման երկիրը, որ ապագայում լուրջ արժեզրկումներ կամ ճգնաժամեր չեն լինի՝ համապատասխան ծանր հետևանքներով:
«Բարգավաճ Հայաստան» կուսակցության նախագահ Գագիկ Ծառուկյանն ապրիլի 22-ին աշխատանքային հանդիպում է ունեցել Հայաստանի Հանրապետությունում Ռուսաստանի Դաշնության արտակարգ և լիազոր դեսպան Իվան Վոլինկինի հետ:
Բավականին բարդ է գնահատել այն, թե Կրեմլը կաջակցի՞ ապագայում Քոչարյանին, թե՞ ոչ: Ո՛չ Մոսկվայում, ո՛չ Երևանում դեռ որևէ մեկը չգիտի, թե Քոչարյանի հետ կապված ինչ ծրագրեր կան, և ինքը Քոչարյանն ինչ ծրագրեր ունի: Նա, իմ համոզմամբ, ակտիվություն ցուցաբերում է նրա համար, որպեսզի մենք բոլորս քննարկենք այդ հնարավորությունը: Բայց, կարծում եմ, դրա ետևում սրանից ավել ոչինչ չկա: Ես այդքան էլ չեմ հավատում նրան, որ Մոսկվան Քոչարյանին դիտարկում է որպես Սարգսյանին իրական այլընտրանք:
«Ես հայ քրիստոնյա եմ, Աստված պատգամել է մարդկանց ճանաչել իրենց գործերով: Թե ինչ գործ է կատարել Հովիկ Աբրահամյանը, բոլորը լավ գիտեն: Այսօր, որ նա վարչապետ է նշանակվել, նրա կատարած գործն ի՞նչ պետք է լինի»,- այսօր լրագրողների հետ ճեպազրույցում ասաց «Արաբո» ջոկատի հրամանատար Մանվել Եղիազարյանը՝ խոսելով ՀՀ կառավարությունում նոր նշանակումների մասին:
Մենք երբեք չենք հերքել, որ հավելյալ զորքեր ենք մոտեցրել սահմանին, ինչպես որ ուկրաինական իշխանություններն են զորքեր մոտեցրել Ռուսաստանի սահմանին:
Այսօր ազատամարտիկները հավաքվել էին Հանրապետության Հրապարակի շատրվանների մոտ՝ ժողով անցկացնելու: Երևանի փոխոստիկանապետ Վալերի Օսպիյանը փորձում էր ազատամարտիկներին համոզել, որ նրանք ցրվեն և չպարտադրեն ոստիկաններին՝ իրենց բերման ենթարկել: Ազատամարտիկները նշեցին, որ դահլիճների տնօրենները սկզբում համաձայնում են վարձակալության տալ դահլիճ, բայց 2 օր անց մերծում են ու պատճառաբանում, որ «վերևից» են կարգադրել, ընդ որում՝ արդեն ցուցումը 2 տեղից է՝ Բաղրամյան 26-ից և ՊՆ-ից:
Խորհրդի բազմաթիվ անդամների կարծիքով՝ Ժիրինովսկին ապրիլի 18-ին ցինիկաբար վիրավորել է Россия сегодня լրատվական գործակալության հղի լրագրողուհուն և նվաստացրել է նրան:
ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը այսօր ՀՀ Ազգային գիտությունների տարեկան ժողովի ժամանակ հորդորել է գիտնականներին կենսաթոշակային կուտակային համակարգի մասով համբերատար լինել եւ սպասել կառավարության որոշմանը։ Նա նշել է, որ այսօր կառավարության կայքում կլինի մի փաստաթուղթ, որը կարտահայտի նոր կառավարության վերաբերմունքը այդ հարցի վերաբերյալ։ «Կտեսնեք, որ կառավարությունը իրոք քայլեր է ձեռնարկում»,- ասել է նա։
Այս մասին հայտնել է Հարավային ռազմական օկրուգի մամլո ծառայությունը:
Քերին համապատասխան հայտարարությունն արել է ԱՄՆ պետդեպարտամենտում ունեցած ելույթում:
Նախագահ Սերժ Սարգսյանն այսօր մասնակցել է ՀՀ գիտությունների ազգային ակադեմիայի տարեկան ընդհանուր ժողովին, որտեղ ամփոփվել են ակադեմիայի 2013թ. գիտական գործունեության հիմնական արդյունքները:
Միրկադիրովի դեմ ներկայացված ծանր մեղադրանքները կատարելապես անհեթեթություն ու հիմարություն են:
Գագաթնաժողովին Հանրապետության Նախագահը հանդես կգա ելույթով:
Իրականում Քոչարյանի վերջին հարցազրույցի հիմքում ընկած է Սերժ Սարգսյանի` օրեր առաջ արտահայտած հետեւյալ միտքը. «Վստահ եմ անգամ, որ մեկ մարդը երկու անգամից ավելի իր կյանքում չպետք է հավակնի ընդհանրապես երկրի կառավարման ղեկին Հայաստանում»: Այս նախադասությունը Քոչարյանը, հավանաբար, համարել է իր ապագա ծրագրերի հանդեպ բավական կոնկրետ ակնարկ եւ այդ իսկ պատճառով իր հարցազրույցով որոշել է «ըստ արժանվույն» հակադարձել…
«Նոր ժամանակներ» կուսակցության նախագահ Արամ Կարապետյանը վերջերս մի կանխատեսում է արել, որի հետ այս անգամ ես լիովին համաձայն եմ: Նա կանխատեսել է, որ հաջորդ խորհրդարանական ընտրությունները, երբ էլ դրանք տեղի ունենան, կլինեն զուտ «ընդդիմադիր»: Այո, շատ հավանական է, որ այդպես էլ լինի՝ դատելով քաղաքական ուժերի այսօրվա հռետորաբանությունից: «Կորչեն թալանչիները»,- գոռալու են նրանք, ովքեր վերջին 20 տարվա այս կամ այն ժամանակահատվածում զբաղվել են թալանով եւ միլիոնատեր դարձել:
Վրաստանում ՏԻՄ ընտրություններն անցկացվելու են հունիսի 25-ին:
USS Taylor ֆրեգատը Սև ծովում գտնվել է նաև Սոչիի Ձմեռային օլիմպիական խաղերի մեկնարկի նախօրեին:
Եվրոպական խորհրդարանի համապատասխան որոշումը երեկ հրապարակվել է ԵՄ-ի պաշտոնական տեղեկագրում:
Այս մասին հայտարարել է Ուկրաինայի առաջին փոխվարչապետ Վիտալի Յարեմը:
Կարեն Կարապետյանի համար պաշտոնը ինքնանպատակ չի և չի եղել, ուստի պարոն Կարապետյանը որևէ պաշտոն կստանձնի միայն այն պարագայում, եթե համոզված լինի, որ իր համեստ կարողություններով կկարողանա դրական ինչ-որ բան փոխել մեր երկրում: Վերջապես, չենք կարծում, թե երկրում բազմաթիվ խնդիրների առկայության պարագայում առաջնային խնդիրը այս կամ այն անձի՝ որևէ պաշտոնում նշանակումը կան ընտրությունն է:
Ադրբեջանը Պուտինի կողմից դիտարկվում է որպես զոհ:
«Ես ուզում եմ, որ բոլորը մեկընդմիշտ հասկանան՝ ես չեմ արել և չեմ անելու մի քայլ, որից հետո կամաչեմ նայել իմ ընկերների ու աոաջին հերթին Գագիկ Ծառուկյանի աչքերին։ Եթե ինչ-որ բան ճիշտ չեմ արել, ես պատրաստ եմ տղամարդավարի ներողություն խնդրելու»:
Շուտով մեզ համար կսկսվեն բարդ ժամանակներ:
«Նախատեսվում է նաև այց Մայր Աթոռ Սուրբ Էջմիածին և հանդիպում կաթողիկոսի հետ, շրջայց Հայկական ազգային ինժեներական լաբորատորիայում և քննարկում Ամերիկայի առևտրի պալատի հետ: Ապրիլի 24-ին Երևանում պատվիրակությունը կմասնակցի Հայոց Ցեղասպանության հիշատակի օրվան նվիրված արարողությանը»:
Ես կարծում եմ, որ երբ Սերժ Սարգսյանն առաջարկեց այդ սահմանադրական բարեփոխումները և միաժամանակ հայտարարեց, որ ինքը մտադրություն չունի նախագահի կամ վարչապետի պաշտոնում լինել, նա ակնկալում էր, որ նմանատիպ մի հայտարարություն էլ Քոչարյանը կանի։
ՀՀ սահմանադրական դատարանի որոշումը մեզ պարտադրում է փոխել կենսաթոշակային բարեփոխումների փաթեթը: Մինչև 2014 թվականի սեպտեմբերի 30-ը մենք պետք է ունենանք այլ փաթեթ, որը համահունչ կլինի Հայաստանի Հանրապետության Սահմանադրությանը և ընդունելի` հասարակության լայն շերտերի համար:
Կարեն Ճշմարիտյանին կառավարության գործուղելաց հետո խորհրդարանում երեկ պատգամավորի ևս մի թափուր տեղ առաջացավ ՀՀԿ համամասնական ցուցակով հաջորդը ՀԺԱՄ կուսակցության նախագահ Վահրամ Մկրտչյանն է:
Եթե ուզում են նորմալ կառավարություն ձևավորել, ապա Արմեն Մովսիսյանի, Հրայր Թովմասյանի և մյուս կաշառակերների անունը պետք է այդ կառավարության կազմում ընդհանրապես չլինի։
Ադրբեջանն այժմ իր ուշադրությունը պետք է հատկացնի Կասպիցում նոր հանքավայրերի փնտրտուքին: