Բաժիններ՝

ԵՄ-ն իր շուկաները բացել է ուկրաինական ապրանքների համար

Ուկրաինական UNIAN լրատվական գործակալության փոխանցմամբ՝ ԵՄ-ն այսօրվանից իր շուկաները միակողմանիորեն բացել է ուկրաինական ապրանքների առջև: Եվրոպական խորհրդարանի համապատասխան որոշումը երեկ հրապարակվել է ԵՄ-ի պաշտոնական տեղեկագրում:

Դրանում նշված էր, որ նոր կանոնները սկսելու են գործել ԵՄ-ի պաշտոնական տեղեկագրում հրապարակվելուց մեկ օր անց: Առևտրի արտոնյալ ռեժիմը նախատեսում է ուկրաինական ապրանքների մատակարարման համար մաքսատուրքերի նվազեցում, ինչպես նաև մի շարք այլ արտոնություններ, որպեսզի մեծացվի նման մատակարարումների ծավալը ԵՄ-ի շուկաներ:

Այս ռեժիմը պետք է գործի մինչև ընթացիկ տարվա նոյեմբերի մեկը կամ էլ մինչև ԵՄ-ի ու Ուկրաինայի միջև Ասոցացման համաձայնագրի տնտեսական մասի ստորագրումը:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Ապրիլ 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Մարտ   Մայիս »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930