
Ռուսաստանի քաղաքացիների վրա հարձակումը նշանակում է հարձակում Ռուսաստանի վրա. Լավրով

Ռուսական РИА Новости լրատվական գործակալության փոխանցմամբ՝ Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովը հայտարարել է, որ Ռուսաստանի զինված ուժերը պետք է ամբողջովին պատրաստ լինեն գործելու, եթե սպառնալիք առաջանա երկրի քաղաքացիների շահերի համար.
«Եթե մենք հարձակման ենթարկվենք, ապա անկասկած է, որ կպատասխանենք: Եթե մեր օրինական շահերը, ռուսաստանցիների շահերը ենթարկվեն ուղիղ հարձակման, ինչպես որ դա տեղի ունեցավ օգոստոսին Հարավային Օսիայում, ես չեմ տեսնում այլ հնարավորություն՝ բացառությամբ միջազգային իրավունքին լիովին համապատասխան պատասխան տալուց:
Ռուսաստանի քաղաքացիների վրա հարձակումը նշանակում է հարձակում Ռուսաստանի վրա: Մենք երբեք չենք հերքել, որ հավելյալ զորքեր ենք մոտեցրել սահմանին, ինչպես որ ուկրաինական իշխանություններն են զորքեր մոտեցրել Ռուսաստանի սահմանին»:
Հիշեցնենք, որ Զատկի տոնից հետո՝ այսօր, Ուկրաինայում վերսկսվել է հակաահաբեկչական գործողության ակտիվ փուլը: