
«Հ. Աբրահամյանը գլուխ կհանի». Սիլվա Համբարձումյան. «Ժամանակ»

«Ժամանակը» գրում է. «Գործարար, խոշոր հանքարդյունաբերող Սիլվա Համբարձումյանից «Ժամանակը» երեկ հետաքրքրվեց, թե ինչ ակնկալիքներ ունի նոր կառավարության ձևավորումից։
«Եթե ուզում են նորմալ կառավարություն ձևավորել, ապա Արմեն Մովսիսյանի, Հրայր Թովմասյանի և մյուս կաշառակերների անունը պետք է այդ կառավարության կազմում ընդհանրապես չլինի։ Նրանցից շատերին ոչ միայն պետք է ազատել պաշտոնից, այլև քրեական պատասխանատվության կանչել։ Երկիրը կփոխվի, եթե այդ մանր ու միջին խուլիգանները չլինեն կառավարության կազմում», – ասաց նա։
Իսկ ինչպե՞ս է վերաբերվում վարչապետի պաշտոնում Հովիկ Աբրահամյանի նշանակմանը։ Նրա խոսքով «Հովիկ Աբրահամյանը աշխատող մարդ է» և գլուխ կհանի։ «Նա աշխատող մարդ է, բիզնեսներ է ունեցել և հիմա էլ ունի։ Բավականին ճկուն մտածելակերպ ունի։ Եվ եթե իրեն շրջապատեն սրտացավ մարդիկ, ապա հնարավոր կլինի երկիրը ոտքի հանել»։
Մանրամամները՝ «Ժամանակի» այսօրվա համարում։