Ազատամարտիկները սպառնում են փողոց փակել (տեսանյութ)

Այսօր ազատամարտիկները հավաքվել էին Հանրապետության Հրապարակի շատրվանների մոտ՝ ժողով անցկացնելու: Երևանի փոխոստիկանապետ Վալերի Օսպիյանը փորձում էր ազատամարտիկներին համոզել, որ նրանք ցրվեն և չպարտադրեն ոստիկաններին՝ իրենց բերման ենթարկել: Ազատամարտիկները նշեցին, որ դահլիճների տնօրենները սկզբում համաձայնում են վարձակալության տալ դահլիճ, բայց 2 օր անց մերծում են ու պատճառաբանում, որ «վերևից» են կարգադրել, ընդ որում՝ արդեն ցուցումը 2 տեղից է՝ Բաղրամյան 26-ից և ՊՆ-ից:

168.am-ի հարցին, թե ո՞րն է պատճառը, ինչո՞ւ են խոչընդոտում իրենց ժողով անցկացնելուն, ազատամարտիկ Լեռնիկ Մաղաքյանը պատասխանեց, որ վերջերս տեղի ուենցած Երկրապահների համագումարի մասնակիցների 1%-ն անգամ ազատամարտիկ չէր, և այժմ չեն ուզում, որ երևա, թե ազատամարտիկները դժգոհ են ՀՀ իշխանություններից: Նա նշեց, որ ազատամարտիկներն իրենց ժողովում պետք է քննարկեն երկրում ստեղծված դրությունից դուրս գալու ուղիները:

«Արաբո» ջոկատի հրամանատար Մանվել Եղիազարյանի խոսքով՝ այլ ելք չի մնացել, քան փողոց փակելը, բայց Ցեղասպանության զոհերի հիշատակից՝ ապրիլիի 24-ից հետո:

«Մարդիկ վախենում են դահլիճ տրամադրել, էս տղաներն էլ հո գերի չեն ընկե՞լ»,- ասաց Մ. Եղիազարյանը:

Մանրամասները՝ տեսանյութում:

Տեսանյութեր

Լրահոս